Վիքիպեդիայի քննարկում:Վիքիկոնֆերանս 2012

Ժողովուրդ, ո՞ւր ենք հասել, ի՞նչ ենք անում։ Գնալով ժամանակը կրճատվում է։ --Rob (talk) 08։09, 18 Մայիսի 2012 (UTC)

Հիմնական անելիքները 18 մայիսի 2012թ. դրությամբ խմբագրել

  • Որոշել անցկացման վայրը և ըստ այդմ զբաղվել կազմակերպչական խնդիրներով
  • Մեկնարկել զեկուցողների գրանցման գործընթացը
  • Կապնվել վրացերեն Վիքիի մասնակիցների հետ, հրավիրել Վիքիկոնֆերանսին
  • Հստակեցնել սեպտեմբերի 9-ի ծրագիրը և ըստ այդմ զբաղվել կազմակերպչական խնդիրներով
  • այլ՞ (առաջարկում եմ ավելացնել)

--Rob (talk) 08։14, 18 Մայիսի 2012 (UTC)

Կոնֆերանսի թեմատիկ ուղղությունները խմբագրել

Վիքիները և պետական սեկտորը`օրենքները, հեղինակային իրավունք, ազատ օգտագործում խմբագրել

Ազատ բովանդակությանը և հեղինակային իրավունքին վերաբերող օրենսդրական դաշտը Հայաստանում։ Մասնագետի ելույթ, կարծիքներ և առաջարկություններ։

Վիքի նախագծերը և հասարակությունը: Ինչպես տարածել հասարակության լայն շերտերում խմբագրել

Տարբեր երկրների Վիքիպեդիա ակադեմիաների փորձի վերլուծություն։ Ազատ ելույթներ, քննարկումներ

Հայերեն Վիքիպեդիայի և քույր նախագծերի զարգացման տենդենցները խմբագրել

Հայերեն Վիքի ծրագրերի զարգաման ռազմավարություն և մարտավարություն՝ ուղիներ,նոր մոտեցումներ

Վիքիպեդիա դպրոցներ և համալսարաններ խմբագրել

Այլ երկրների փորձը՝ վերլուծություն։ Կրթության ոլորտի ներկայացուցչի ելույթ։ Առաջարկություններ

ԳԼԱՄ` Պատկերասրահներ, գրադարաններ, թանգարաններ խմբագրել

Այլ երկրների փորձը՝ վերլուծություն։ Մշակույթի բնագավառի ներկայացուցչի և օրենսդիր իշխանության արձագանքը։ Առաջարկություններ։

Որոշակի միջանկյալ քայլեր խմբագրել

  1. Ո՞վ իր վրա կվերցնի կոնֆերանսի գլխավոր էջի, մասնավորապես զեկույցների ներկայացման և գրանցման էջերի նախապատրաստումը։

SusikMkr (talk) 09։59, 23 Մայիսի 2012 (UTC)

Էջը կարելի է ստեղծել Հնդկաստանի կոնֆերանսի օրինակով։ Ցավոք, զբաղվածության պատճառով չեմ կարող խորանալ կոդի ուսումնասիրության մեջ։ Կարծում եմ նաև արդեն ժամանակն է հայտարարել զեկուցողների գրանցման գործընթացի մեկնարկի մասին։ Մինչև առանձին էջի ստեղծումը կարելի է գրանցվել այստեղ կամ Խորհրդարանում։ Պետք է նաև սահմանել զեկույցների և պրեզենտացիաների ընտրության (եթե, իհարկե, ընտրություն լինելու է) կանոնակարգը։ Այլ կազմակերպչական խնդիրներ էլ են լուծում են սպասում։ Չե՞նք ուշանում։ --Rob (talk) 12:47, 28 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել
Էջը լինելու է Մեր Վիքիիու՞մ, թե Վիքիմեդիայում։ Հնդիկները այդտեղ են դրել, բայց գերմանացիները իրենց մոտ։ Երկու լեզվով էլ շուռ տվեցի հնդկական կաղապարը։ Ահա հայերեն և անգլերեն:--Bekoքննարկում 19:47, 28 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել
Երևի երկուսում էլ լինի,հայերենը պետք է ներքին խնդիրների համար, իսկ անգլերենը կօգնի հաշվետվության տեքստը գեներացնելու համար:

Գլխավոր էջը բովանդակային դարձնելուց հետո արդեն կարելի է բոլոր էջերում գլխագրով հայտարարություն տալ։

Շատ լավ ա, մնաց պարունակությամբ լցնենք: :) --Rob (talk) 20:10, 28 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել
Սա էլ Ֆեյսբուքի բաներ, այնտեղ կոնֆերանսի մասին իրադարձության էջ եմ բացել, բայց առայժմ միայն մի քանի հոգու եմ հրավեր ուղարկել, փորձնական է և հարկավոր է տվյալներ ու բացատրություններ ավելացնել։--Bekoքննարկում 21:54, 28 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել

Հարկավոր է էլ․փոստ բացել։ Մյուս կոնֆերանսների համար օրինակ @wikimedia.pl-ով է, մենք նման հասցե կարո՞ղ ենք բացել։ Հարկավոր է կապի միջոցներն ու կոորդինատները նշել։--Bekoքննարկում 22։19, 28 Մայիսի 2012 (UTC)

Նկատի ունես Wikimedia.am, ինձ թվում է այո, բայց պետք է հարցնել և Foundation-ին, և պրովայդերին: Կճշտեմ:

SusikMkr (talk) 22։28, 28 Մայիսի 2012 (UTC) Այո Սուսան ջան, am բնականաբար։Մեկ էլ սա կարող ենք տեղադրել, բայց Share this, ո՞նց է հայերեն ճիշտ։--Bekoքննարկում 22։32, 28 Մայիսի 2012 (UTC)

Հայերեն կիսել է, բայց ինձ թվում է կարելի է գրել "Սա հասանելի դարձրու" ընկերներիդ կամ յուրաքանչյուրին:

SusikMkr (talk) 22։42, 28 Մայիսի 2012 (UTC)

Շնորհակալություն։ Սուսան ջան այս հասանելի դարձրուի կոճակը, որ էջի տակ որ սեղմես այդ էջն է հասանելի դարջնում, այնպես որ դու նոր ֆեյսբուքում կաղապարի էջը հասանելի դարձրիր։)--Bekoքննարկում 22:47, 28 Մայիսի 2012 (UTC)Պատասխանել
Return to the project page "Վիքիկոնֆերանս 2012".