Վիքիպեդիայի քննարկում:Մասնակիցների անուններ

Latest comment: 8 տարի առաջ by David Saroyan

Ողջույն, Մասնակիցների անունների կանոնակարգում ունենք վրիպակ կամ հակասություն՝

Վիքիպեդիայում որևէ կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն գովազդն արգելվում է և նման գործունեության համար մասնակիցը ենթակա է արգելափակման։ Կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն անունը օգտագործել որպես մասնակցի անուն չի արգելված, բայց խորհուրդ չի տրվում և որոշ հանգամանքներում կարող է խախտում համարվել։

Քանի որ մեզ մոտ կազմակերպության անունով բոլոր գրանցվածներն են արգելափակվում, ապա առաջարկում եմ դարձնել այսպես՝

Վիքիպեդիայում որևէ կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն գովազդն արգելվում է և նման գործունեության համար մասնակիցը ենթակա է արգելափակման։ Կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն անունը օգտագործել որպես մասնակցի անուն արգելված է և խախտում է համարվում։

--Լիլիթ (քննարկում) 12:17, 3 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Ես համաձայն եմ։ --Ջեօ 12:27, 3 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ, բայց էլի բաց կա: Ըստ իս ավելի լավ կլինի այսպես:
Վիքիպեդիայում որևէ կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն գովազդն արգելվում է և նման գործունեության համար մասնակիցը ենթակա է արգելափակման։ Կազմակերպության, միավորման, ապրանքանիշի և այլն անունը օգտագործել որպես մասնակցի անուն կամ անվանման մաս արգելված է և խախտում է համարվում։

--Արման Մուսիկյան (քննարկում) 12:33, 3 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Օրինա եթե կա Ֆիրմա1 ընկերություն, ապա արգելափակման է ենթակա ՎալոդՖիրմա1, Ֆիրմա1_հայ կամ Հզոր_Ֆիրմա1_60 մասնակցային անունները: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:35, 3 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Էս հարցում ճիշտն ասած չեմ կողմնորոշվում, Արման ջան։ Համայնքն ինչ որոշի, համաձայն եմ։--Լիլիթ (քննարկում) 12:38, 3 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Ճշգրտում, ոչ թե մասնակիցն է արգելափակվում, այլ մասնակցի հաշիվը հայերեն վիքիպեդիայում, իսկ արգելափակումը` անժամկետ: Երկրորդ կարծում եմ ոչ թե մասնակցի անունը այլ մասնակցի վիքիպեդիայում ստեղծած հաշվի անվանումը:--Սամվել (քննարկում) 13:20, 3 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Կարծում եմ նաև որոշ հանգամանքներում բառակապակցության փակագծերը պետք է բացվեն, թե չէ ադմինին տալիս ենք լրացուցիչ լիազորություն գործել իր սուբյեկտիվ կարծիքով:--Սամվել (քննարկում) 13:23, 3 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, որոշ հանգամանքներ-ը արդեն դուրս են գալիս, քանի որ բացառություններ չկան։--Լիլիթ (քննարկում) 13:29, 3 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Կողմ - Ըստ էության, հիմա բոլոր կազմակերպությունների և ոչ անհատների մասնակցային հաշիվների մեծամասնությունն արգելափակվում են, ավելի լավ կլինի, որ դա կանոնակարգով էլ հաստատվի: Ուղղակի կարելի է ինչ-որ վիճելի անվանումների համար առանձին կետ սահմանել, որովհետև լիքը անուններ կան, որ համ կարող են անհատների անուններ/նիկեր լինել, համ էլ կազմակերպությունների: Օրինակ, հենց beko մասնակցի անունը կազմակերպության անուն է, եթե կանոնակարգը փոխեք Լիլիթի առաջարկածի ձևով, ապա պետք է, իր մասնակցային հաշիվն էլ արգելափակեք:--Դավիթ () 21:30, 3 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Return to the project page "Մասնակիցների անուններ".