Վիքիպեդիայի քննարկում:Հինգ սյուներ

Թարգմանական ուղղումներ խմբագրել

  • Երբեմն սա նշանակում է ներկայացնել բազում տեսակետներ, ամեն տեսակետ ճշգրտորեն ներկայացնել անհարթ է, պետք է լինի Երբեմն սա նշանակում է ճշգրտորեն ներկայացնել բազում տեսակետներ։
  • որոնք ամեն մարդ կարող է խմբագրել և բաժանել, ճիշտն է, յուրաքանչյուրը կարող է խմբագրել։
  • անգթաբար խմբագրել և վերաբաժանել, ճիշտն է խմբագրել, ԽՄԲԱԳՐԵԼը ենթադրում է նաև վերաբաժանել
  • նույնիսկ երբ տարաձայնում եք, ճիշտն է, նույնիսկ եթե այլ կարծիք ունեք ՏԱՐԱՁԱՅՆԵԼ, ընդհանրապես չեն ասում, կարելի է ասել ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ։ իսկ մեր դեպքում ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆԱԼ իմաստի առումով ավելի ճշգրիտ է։
  • երբեք Վիքիփեդիան մի պառտկեք մի կետ բացատրելու համար, ...............անհասկանալի է
  • Վիքիփեդիան պինդ կանոններ չունի, ՊԻՆԴԸ ճիշտ չէ, բայց թե ինչպես են ասում, միտքս չի գալիս։
  • Ձեր ջանքերը կարիք չէ, որ կատարյալ լինեն. պետք է լինի ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, որ կարատյալ լինեն --Alex_alex 10:32, 22 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
  • Երբեմն սա նշանակում է ներկայացնել բազում տեսակետներ, ամեն տեսակետ ճշգրտորեն ներկայացնել անհարթ է, պետք է լինի Երբեմն սա նշանակում է ճշգրտորեն ներկայացնել բազում տեսակետներ։
    • Երկու պարագայում տաբեր մտքեր են արտահայտվում՝ առաջինի պարագային նշանակում է երբեմն պետք է բազում տեսակետ ներկայացնել, սակայն, նույնիսկ երբ միայն մի քանիսն են, դրանք պիտի լինեն ճշգրտորեն: Երկրորդը միայն բազում տեսակետների պարագայում է ճշգրտությունը ընդգծում:
  • որոնք ամեն մարդ կարող է խմբագրել և բաժանել, ճիշտն է, յուրաքանչյուրը կարող է խմբագրել։
  • անգթաբար խմբագրել և վերաբաժանել, ճիշտն է խմբագրել, ԽՄԲԱԳՐԵԼը ենթադրում է նաև վերաբաժանել
    • Այստեղ վերաբաժանելը redistribute բառի փոխարեն է օգտագործվել, որը կարծում եմ այստեղ պարունակությունը Վիքիփեդիայից դուրս ազատ օգտագործման ձևի համար է նշվել, որը խմբագրության կապ չունի: Նախադասության կառուցվածքը իհարկե կարելի է փոխել:
  • նույնիսկ երբ տարաձայնում եք, ճիշտն է, նույնիսկ եթե այլ կարծիք ունեք ՏԱՐԱՁԱՅՆԵԼ, ընդհանրապես չեն ասում, կարելի է ասել ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ։ իսկ մեր դեպքում ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆԱԼ իմաստի առումով ավելի ճշգրիտ է։
  • երբեք Վիքիփեդիան մի պառտկեք մի կետ բացատրելու համար, ...............անհասկանալի է
    • Տարաձայնումը հարկ է հիմնված լինի, ի տարբերություն «կարծիք ունենալու», որը հանրագիտարանային հոդվածների պարունակությունով տեղ չունեն: Կրկին, ազատ զգացեք խնդրեմ նախադասության կառուցվածքը փոխելու:
  • Վիքիփեդիան պինդ կանոններ չունի, ՊԻՆԴԸ ճիշտ չէ, բայց թե ինչպես են ասում, միտքս չի գալիս։
    • Միակ ուրիշ բառը, որ կարող եմ առաջարկել ամուրն է: Չգիտեմ դա ինչպես է ընկալվում:
  • Ձեր ջանքերը կարիք չէ, որ կատարյալ լինեն. պետք է լինի ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, որ կարատյալ լինեն
    • Այստեղ նորից տարբերություն կա երկու մտքերի միջև: Միտքը նա է, որ ոչ միայն պարտադիր չէ, այլ նույնիսկ կարիք չէ կատարյալ լինելու:
      Շնորհակալություն կարդալու և ուղղումների, նաև կարծիքների համար, Chaojoker 10:48, 22 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Թարգմանական ուղղումներ (2) խմբագրել

Վերևում Ալեքսը իրավացիորեն մտահոգություն է հայտնել ներկայիս տեկստի թերությունների մասին, որոն հետևանք է սխալ կամ թերի թարգմաված հասկացությունների և Վիքիփեդիայի մասին ամենաէական փաստաթուղթը դարձնում են բավական անհասկանալի։ Ես դրանցից մեկ-երկուսը փորձեցի որոշակիորեն ուղղել, նշեմ ահա դրանք.
  • Նախ՝ Վարքի օրենսգիրքը ամենակոպիտ սխալն էր. Վիքիփեդիաի կանոնակարգերը զուտ կոնսենսուսի արդյունք են, դրանք սակայն ոչ մի դեպքում իրավաբանական ուժ չունեն (իսկ օրենսգիրք նշանակում է իրավական ուժ ունեցող փաստաթուղթ). եթե այդ կանոնակարգերը լինեին իրավական՝ կարելի կլիներ դրանց խախտողներին դատի տալ։
  • Ո՛չ «պինդը», ո՛չ «ամուրը» անգլերեն firm-ի ճիշտ թարգմանություններ չեն. այս կոնտեկստում պարզապես նշանակում է՝ անփոփոխ կանոններ, այսինքն, եթե որևէ կանոնակարգ արգելք է հանդիսանում վիքիփեդիան բարելավելու համար՝ կարելի է անտեսել այն։
  • Հաջորդը՝ Do not disrupt Wikipedia to illustrate a point թարգմանված էր «երբեք Վիքիփեդիան մի պառտկեք մի կետ բացատրելու համար», որը բառացի ու անհստակ բառադարձում է. խնդրո առարկա կանոնակարգից (տես [[:en:WP:POINT|անգլերեն կամ ռուսերեն տարբերակները) պարզ է դառնում, որ այստեղ նկատի է առնված լայնածավալ ապակառուցողական խմբագրումներ կատարելը՝ սեփական իրավացիությունը ապացուցելու համար։
Այս էջը դեռևս էական շրկումների կարիք ունի։--Vacio 19:00, 23 Հունվարի 2011 (UTC)
Խնդրեմ, փոփոխեք բառերը և տեքստը ինչքան պետք է, որպեսզի հասկանալի դառնա: Ես վերում նշված փոփոխությունների հետ խնդիր չունեմ: Իմ խնդիրը իմաստի փոփոխման հետ է, այսինքն՝ ոճական և այլ նման փոփոխություններ անելուց, ասածվացքի իմաստը չփոխվի: Օրինակ երբ «Վիքիփեդիա:Հետաքրքրությունների կոնֆլիկտ» արտահայտությունը փոխում եք «Վիքիփեդիա:Խմբագրական պատերազմների» հետ դա լրիվ տարբեր իմաստ է արտահայտում, որը նպատակ ունեցած իմաստից լրիվ տարբեր է: Նաև «ետշրջման»-ը պետք է փոխվի «հետշրջման» հետ: «Հետ-ետ»-ի խնդիրը որոշ ժամանակ առաջ քննարկվել էր խորհրդարանում: Նաև, եթե խնդիրը վերաբերում է որևէ էջի անվան (օր.՝ Վիքիփեդիա անվանատարածքում), և մտածում եք անունը փոխել (նույնիսկ եթե էջը դեռ գոյություն չունի) հնարավոր է, որ ուրիշ էջերում էլ են հին անունը օգտագործվել է, ուրեմն խնդրում եմ փնտրել և այն փոխել նաև ուրիշ էջերում համատեղելիության համար (Վիքիփեդիա անվանատարածքի որոշ կանոնների էջերի ցանկ կա այստեղ): Նաև մեկ ճաշակային հարց՝ «Վիքիփեդիա:Խնդրեմ նորեկներին մի ծեծեք»-ը անձամբ գերադասելի եմ գտնում «Վիքիփեդիա:Նորեկներին մի ճնշեք» անվան, անվան մեջ հումորային դրսևորման համար, որը նաև գոյություն ունի անգլերեն համարժեքում՝ «Wikipedia:Please do not bite the newcomers»: Այսքանը, Chaojoker 09:04, 6 Փետրվարի 2011 (UTC)
Ուրախ եմ, որ համակարծիք ենք տեքստ պարզ ու հասկանալի դարձնելու անհրաժեշտության հարցում։ Ի հարկե, նա, ով սկսել է այս էջի թարգմանությունը, անկախ դրա թերություններից շատ, գնահատելի գործ է սկսել, որը մենք միասին պետք է ավարտենք. քանի որ նույնիսկ պրոֆեսիոնալ թարգմանչի կատարած թարգմանության առաջին տարբերակը լի է բազմաթիվ թերություններով ու սխալներով (դրա համար էլ այն մի քանի անգամ խմբագրվում է մինչև հրատարակվելը)։ Այնպես որ ուրախ եմ Chaojoker-ի՝ արված քննադատությունների վերաբերյալ դրական արձագանքի համար։ Ինչ վերաբերում է մասնավոր հարցերին. համաձայն եմ, որ «հետաքրքրությունների կոնֆլիկտ» և «խմբագրական պատերազմ» տարբեր հասկացություններ են։ Սակայն համաձայն չեմ, որ «նորեկներին մի ծեծեք» ձևակերպումը արտահայտում է համարժեք անգլերենի «do not bite newcomers» դիսֆեմիստական-փոխաբերական իմաստը։--Vacio 12:24, 6 Փետրվարի 2011 (UTC)
Մնացած կետերին կանդրադառնամ ավելի ուշ։ --Vacio 13:50, 6 Փետրվարի 2011 (UTC)
Return to the project page "Հինգ սյուներ".