Վիքիպեդիայի քննարկում:Հարցումներ/Վարվելակարգ

Latest comment: 8 տարի առաջ by Էդմոնդ Խաչատրյան in topic Արդեն գոյություն ունեցող կանոններ

Ցմահ բառը պետք է փոխարինել անժամկետ: Նշել նախազգուշացումից հետո կրկնվելու դեպքում արգելափակել: Նվազագույնը մեկ շաբաթը շատ է, առաջարկում եմ 3 օր: Պետք է հստակեցնել մեկ ինչ ժամանակ հետո կրկնվելու դեպքում, եթե ես օրինակ խախտում եմ արել 4 տարի առաջ և նախազգուշացում եմ ստացել, հիմա խախտելու դեպքում պետք է արգելափակվեմ?--Սամվել (քննարկում) 08:45, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Սամվել ջան դարձրեցի անժամկետ: Իսկ ավելի խիստ պատժամիջոցին անցնելու համար կարևոր չէ մասնակցի պասիվությունը: Եթե մի անգամ օրենքը խախտել է ու իր սխալը ընդունել ու հասկացել է, ապա դա հիմք պետք է հանդիսանա, որ ինքն այլևս իր արարքը չկրկնի: Ես ինքս այս 3.5 տարում լիքը նման փոքր խնդիրներ եմ տեսել, որի մասնակիցներին հա ներում է ու զգաշացում է տրվել, արդյունքում մի քանիսը գլոբալ պրոբլեմներ առաջացրեցին անգամ Հայերեն Վիքիպեդիայի սահմաններից դուրս: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:01, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Ադմինական ակտիվություն խմբագրել

Հարգելի David Saroyan և ԱշոտՏՆՂ, քանի որ առաջին օրն է քվեարկության, առաջարկում եմ բացերը լրացնենք, որպեսզի հետո նորից մեկ ամիս չսպասենք: Մենք երեքս էլ չկողմնորոշվեցինք՝ ինչ է նշանակում ադմինական պասիվություն, ուստի առաջարկում եմ այսօր այդ կետը պարզաբանենք, և դնենք քվեարկության--Հայկ (արաբագետ) 17:40, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:48, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Սրանք են մեր և այլ վիքիներից ներմուծված ադմինական պարտավորությունները, որոնց մասին քվեարկությունը կարվի հետագայում: Շեղատառերը արդեն կան մեզ մոտ, վերջին թավատառը ավելացրել եմ ես, և այն կհաստատվի կամ չեղյալ կհայտարարվի քվեարկության ընթացքում: ՀԳ. հիմնականում բոլոր կանոնները կրկվում են, միայն չեմ ներմուծել պատրուլային համակարգին վերաբերող կետերը, որոնք մեզ երևի դեռ պետք չեն:--Հայկ (արաբագետ) 18:03, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
  • Գրանցված և անանուն մասնակիցների արգելափակում, եթե նրանք խախտում են Վիքիպեդիայի օրենքները և չեն ենթարկվում նախազգուշացումներին;
  • էջերի ստաբիլության հաստատում և դրա հեռացում;
  • Էջերի պաշտպանության սահմանում և լրիվ պաշտպանված էջերի ու MediaWiki անվանատարածքների խմբագրում;
  • խմբագրումների ֆիլտրի ձևավորում;
  • Այլ ադմինների սխալ գործողությունների ուղղում;
  • Նախատեսված էջերի ջնջում և ջնջված էջերի վերականգնում քննարկման դրական արդյունքների համաձայն;
  • ֆայլերի անվանափոխում
  • Վանդալային խմբագրումների արագ հետ շրջում;
  • Մասնակիցների հարցերին պատասխանել։
  • Ադմինիստրատորները չունեն առավելություններ՝ նախագծի ղեկավարման մեջ և իրավունք չունեն պարտադրել մյուսներին իրենց տեսակետը՝ օգտվելով իրենց ազդեցությունից
  • Միջադմինական խնդիրները լուծելու համար գոյություն ունի ադմինիստրատորների տեղեկատախտակ, որն ազատ է ինչպես ադմինների, այնպես էլ խմբագիրների համար:
  • Ադմինիստրատորը պարտավոր է հետևել ադմինիստրատորների տեղեկատախտակին, և յուրաքանչյուրը պարտավոր է իր սեփական կարծիքը հայտնել այնտեղ անցկացվող քննարկմանը
  • Ադմինիստրատորը պարտավոր է պարբերաբար հետևել ջնջման, անվանափոխման, անանուն և նորեկ մասնակիցների խմբագրումներին, իսկ արագ ջնջման էջերը այդ կարգավիճակում չթողնել երեք օրից ավելի (կամ ջնջել, կամ հեռացնել կաղապարը)

  Դեմ, կտրականապես: Ադմինը նախագծի գերին չէ, որ զօր ու գիշեր մնա վիքիում: Ես է ու քննություններ ունեմ, կամ ընտանեկան հոգսեր, որի համար մի ամիս ժամանակ է պետք: Ուրեմն ինչ ? --Արման Մուսիկյան (քննարկում) 18:30, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի մասնակիցներ, խոսքս ընդհանրապես ադմինական որևէ գործողությունների չկատարալն է ամիսներ և որոշ մասնակիցների դեպքում տարիներ շարունակ: Կարծում եմ մեզ ֆիկտիվ թվեր պետք չեն:--Արման Մուսիկյան (քննարկում) 18:30, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ կարծում եմ շատ ես բարդացնում. ես առաջարկում եմ այս տարբերակը` «Եթե վերջին X ամսվա ընթացքում ադմինիստրատորը չի օգտագործել ադմինիստրատորին հատուկ գործիքներից և ոչ մեկը, ուրեմն նա դրոշակից զրկվում է առանց քվեարկության»--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:43, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Աշոտ, ես ամիսը նշել եմ, այդ իքսը: Նույնսիկ մանրամասնել՝ ըստ քվեարկության՝ իքս ասածը ինչ է՝ 3 6 թե 12, ու դրա համար էլ առանձին քվեարկություն բացել: Իսկ այս տեքստը ամբողջությամբ դրված է էջում, եթե կուզես, այնտեղ կարող ես արտահայտել կարծիքդ--Հայկ (արաբագետ) 20:11, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Կետերի ու աստղանիշների խնդիր խմբագրել

Հայկ ու Աշոտ, որոնել-փոխարինելով չգիտեմ ինչ եք արել, գրածների ամբողջ դասավորությունը խառնվել է, խնդրում եմ վերականգնել: Լիքը բան կա, որոնք ես կոնկրետ գրածին եմ մեկնաբանել ու խորքից եմ գրել, իսկ դուք բռնել ու հավասարացրել եք: Կներեք, եթե ձեզնից կոնկրետ մեկն է արել, իսկ մյուսը չի արել, ուղղակի պատմության մեջ տեսա, որ դուք եք կետերն ու աստղանիշները փոխարինել միմյանցով: Իմաստը, ո՞րն է առանց ուրիշի կարծիքը հարցնելու բռնել ու էդ մասնակցի գրառումների խորությունները խառնել իրար:--Դավիթ () 20:59, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Դավիթ , ես եմ արել, որովհետև ամբողջ տեքստը աստղանիշ էր դառել, ու խճճում էր առանց այդ էլ խուճուճ՝ 20-ից ավելի կանոնով կանոնակարգը: Խնդիրը աստղանիշների մեջ էր: Եթե գտնում ես, որ քո կարծիքի կամ որոշման արտահայտումը ինչ-որ կերպ տուժել է, կարող ես քո մասով ուղղել, խնդիր չեմ տեսնում: Բայց էլի եմ ասում, ոչ մի կարծիք աջ ու ձախ չի տեղափոխվել, այլ ընդամենը դրանք խորք են տարվել, որպեսզի պարզ երևա, թե որտեղ է առաջարկը, որտեղ քվեարկումը--Հայկ (արաբագետ) 21:04, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ, իմ գրածների մի մասի առջևից կետերը հանել ես՝ տարել միացրել Արմանի գրածներն, հիմա իմ գրածը Արմանի գրածից չի տարբերվում: Ու ես չեմ ուղղելու, քանի որ խառնողը դու ես եղել: --Դավիթ () 21:09, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Կոնկրետ որ բաժնում է խնդիրը, այսինք՝ որ վերնագրի տակ է, որ չի հասկացվում կամ տարբերվում գրածդ--Հայկ (արաբագետ) 21:10, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ, երբ որ ես Արմանի գրածներին մեկնաբանել եմ առանց մեկնաբանություն կաղապարի ու խորքից եմ հատուկ գրել, որ պարզ դառնա, որ գրածս հենց իր գրածին է վերաբերվել, ոչ թե ընդհանուր բաժնին, դու բռնել հավասարացրել ես ու ստացվել է հենց նույն ձև, ինչ ձևով որ հիմա իմ գրածն է պատասխան հանդիսանում քո գրածին:--Դավիթ () 21:15, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Ու մեկ էլ քեզ ո՞վ է թույլ տվել իմ գրածները հեռացնես--Դավիթ () 21:18, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Վերջ, բոլոր մեկնաբանությունները վերականգնվեցին, ոչ մենակ քո: Իսկ ինչ վերաբերում է քո գրածին, որ հեռացրել եմ, ապա ասեմ, որ ադմիններից մեկը իմ անունից գրել էր, որ ես արել եմ այսինչ առաջարկներ: Ես առաջարկ չեմ արել, այլ կրկնել եմ այն, ինչ գրված էր մեր էջում: Իսկ դրա տակ դու արել ես քվեարկություն: Եթե ես առաջարկ չունեմ, դա էլ արդեն վաղուց որոշված բան է՝ տարիներ առաջ բոլոր վիքիներում գոյություն ունեցող, էլ ինչ քվեարկություն--Հայկ (արաբագետ) 21:26, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ, իսկ ինչու ես դրել ու քննարկման 20 դրույթից 7-ը միանձնյա կերպով որոշել ու ջնջել ? Նամանավանդ երբ կարծիքներ կային հնչեցված իմ և Դավիթի կողմից: Ես ստիպված եմ փակել քվեարկության այս մասը, քանի որ ամեն ինչ խառնվեց իրար: Պետք էր սպասել քննարկման ամփոփման ավարտին, այլ ոչ թե այսպիսի խառնաշփոթ սարքել: Այն թող հանդես գա մեկ այլ առանձին քննարկման մեջ, բայց հուսամ նույն ճակատագիրը չի ունենա, ինչ այստեղ: --Արման Մուսիկյան (քննարկում) 01:28, 2 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Արման Մուսիկյան, ես ոչ մի գյուտ չեմ արել, ինչ դժվար բան եմ ասում: Այն, ինչ ես ջնջել եմ, արդեն գրված էր այստեղ: Ինչը պետք է քննարկեք դու և Դավիթը? Ջիմբո Ուելսի կողմից սահմանած դրույթները ճիշտ են թե ոչ? Ես նշել էի՝ ինչը գրում եմ շեղատառ, դա արդեն գոյություն ունեցող դրույթներ են, և քննարկման ենթակա չեն: Իսկ դու իմ բոլոր գրածները դրեցիր ու քննարկման բաժին դարձրիր: Հիմա վերականգնի էջը:--Հայկ (արաբագետ) 05:03, 2 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Արման Մուսիկյան, քեզ ով է իրավունք տվել քվեարկությունը ճանաչես անվավեր [1]: Միգուցե սկզբում հարցնեիր թե ինչու՞ եմ ջնջել: Իմ փոխարեն որոշել ես՝ թե ես ինչ առաջարկներ եմ անում, ու դնում ես քվեարկության: Խճճելուց հետո էլ, երբ ես կարգի եմ բերում, անվավեր ես ճանաչում: Ես սպասում եմ որ դու վերականգնես--Հայկ (արաբագետ) 05:07, 2 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Քննարկումներից տեքստեր չեն հեռացնում: Այն պետք է որպես բաժին առանձնացնեիր և փակված գրեիր, կամ էլ վրան գծիկ քաշեիր, այն էլ միայն քո քննարկումների պահով:--Արման Մուսիկյան (քննարկում) 05:09, 2 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Այդ կետերը դու ես գրել թե ինչն է անակտիվ: Ով է տեսել, որ 3 օր արագ ջնջման հոդվածները չհեռացվեն, ադմինը անակտիվ կդառնա և ենթակա է դրոշակից հեռացման: Ո՞ր Վիքիում կա նման բան: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:10, 2 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Պարզ է, ես արդեն վերականգնեցի նախկին տեսքը [2]: Ես միայն իմ գրածներն եմ հեռացրել, որը դու որպես առաջարկ ես ընկալել, չգիտեմ թե ինչու--Հայկ (արաբագետ) 05:12, 2 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Արման Մուսիկյան, ես արդեն գրում եմ վերջին անգամ ու քննարկումից դուրս եմ գալիս: Ես գրել եմ բոլոր կետերը՝ և նրանք, որ կան մեզ մոտ, և նրանք, որ կան ուրիշ վիքիներում, և նրանք, որոնք ավելացրել եմ ինքս: Դու բոլորը դարձրել ես քվեարկության առարկա: Ես հեռացրել եմ ՄԻԱՅՆ նրանք, որոնք արդեն կան մեզ մոտ, և որոնց դու դեմ չէիր էլ կարող քվեարկել, քանի որ դրանք վաղուց սահմանված կարգ են--Հայկ (արաբագետ) 05:14, 2 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ ես քննարկում եմ բացել այստեղ: Կրկին եմ ասում, ոչ ոք իրավունք չունի քննարկումներից տեքստեր հեռացնելու: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:25, 2 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Արման Մուսիկյան, ես քեզ ու քո գրածին այնտեղ պատասխանեցի, ու քննարկմանը էլ չեմ մասնակցելու--Հայկ (արաբագետ) 05:40, 2 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

? խմբագրել

Ժողովուրդ ջան մի հարց․ ի՞նչ են նշանակում այս հարցումները․ Հայկը քննարկման էջում ադմինի անակտիվությունը սահմանող կետեր էր նշում, իսկ քվեարկության էջում կարդալուց հասկանում եմ՝ ադմինի պարտականությունների քննարկում--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:27, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Հարցերի մի մասը առաջարկել եմ ինքս, մի մասն էլ թարգմանել ու հավելել այլ լեզուներից: Դրա համար Արմանը բացել է առանձին քննարկումներ՝ ամեն առաջարկս քննարկելու համար--Հայկ (արաբագետ) 21:32, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Քննարկում ենք ադմինիստրատորների պարտականությունները թե՞ երբ են ադմինիստրատորները անակտիվ համարվում--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:35, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Երկուսը մեկում: Ադմինիստրատորը երբ է համարվում անակտիվ՝ նախ հասկանանք, ինչ է նշանակում լինել ակտիվ, ինչում է իր ակտիվությունը՝ որպես ադմինիստրատոր, ոչ թե որպես սովորական խմբագիր, և ըստ այդմ քննարկենք՝ անակտիվ է ադմինիստրատորը թե ոչ:--Հայկ (արաբագետ) 21:41, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Արդեն գոյություն ունեցող կանոններ խմբագրել

Ադմ կանոն 3, Ադմ կանոն 4, Ադմ կանոն 5, Ադմ կանոն 6, Ադմ կանոն 7, Ադմ կանոն 9 կանոները մենք արդեն ունենք, և բացի դա, պատկերացրեք քվեարկեցինք և կանոն N9-ը չնդունվեց․ այդ դեպքում ո՞վ է ջնջելու հոդվածները:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:32, 1 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Եթե դեմ չեք, իմ նշած կետերի քվեարկությունը կարող ենք դադարեցնել--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:58, 2 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Մասնակից:Arman musikyan, Մասնակից:Hayk.arabaget, Մասնակից:David Saroyan, Մասնակից:Էդմոնդ Խաչատրյան, Մասնակից:Rob, Մասնակից:Արագի մեջ, Մասնակից:DinaS, Մասնակից:Voskanyan, Մասնակից:Նազելի Կամսարյան, Մասնակից:GeoO, Մասնակից:GarikKh, Մասնակից:Vahe Gharakhanyan--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:28, 3 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Դեմ չեմ --Rob (քննարկում) 16:29, 3 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Ինձ թվում է մի քիչ շուտ է դադարեցնելու համար --Էդմոնդ Խաչատրյան (քննարկում) 17:01, 3 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Return to the project page "Հարցումներ/Վարվելակարգ".