Վիքիպեդիայի քննարկում:Հայ-նորվեգական համագործակցություն/Առաջարկվող ցուցակ

«Կոմունա-քաղաք» հոդվածների մասին

խմբագրել

Եթե Նորվեգիայի վարչական միավորների (հատկապես կոմունա, քաղաք, գյուղ) մասին հոդվածներ եք գրում՝ օգտվելով Ռուսերեն Վիքիպեդիայից, ապա ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ ՌՎ-ում երբեմն կոմունա ու այդ կոմունայի վարչական կենտրոն տարանջատումը չի դրվում: Օրինակ TTT կոմունայի վարչական կենտրոնը համանուն քաղաքն է, ՌՎ-ում այդ երկուսը միացրել են ու դարձրել մեկ հոդված, ինչը բազմաթիվ հոդվածներում սխալների և շփոթությունների պատճառ է դառնում: Շփոթություններից մեկն էլ կապված է այն հանգամանքի հետ, որ երբ որևէ կոմունայում գտնվող գյուղի մասին հոդվածը ընթերցելիս ցանկանում ես տեսնել թե որ կոմունայում է գտնվում, սեղմում ես անվան վրա ու հայտնվում այդ ոչ թե կոմունայի մասին հոդվածում, այլ այդ կոմունայի վարչական կենտրոն քաղաքի հոդվածում: Եթե կոմունայի ու վարչական կենտրոնի անունները համընկնում են, ապա այնպես կառուցեք հոդվածի բովանդակությունը, որ այդ հանգամանքը հասկանալի լինի ընթերցողին: Կոմունայի մասին հոդվածի վերնագիրը գրեք TTT, իսկ վարչական կենտրոնինը՝ TTT (քաղաք) կամ TTT (գյուղ):--Գարդմանահայ (քննարկում) 14:00, 27 Նոյեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Return to the project page "Հայ-նորվեգական համագործակցություն/Առաջարկվող ցուցակ".