Վիքիպեդիայի քննարկում:Կատեգորիաների անվանում

Latest comment: 5 տարի առաջ by Samo04

1. Միանուն կատեգորիաները պետք է համապատասխանեն հոդվածի անվանմանը

ա. երևի իմաստ ունի նշել «հիմնական հոդվածի
բ. ինչ՞ու միայն միանուն, իմ կարծիքով օրինակ "Հայաստանի գետեր" պետք է լինի և հոդվածի և կատեգորիայի անվանումը։ Կարելի է նշել ինչպես ոչ խոստ պահանջ մոտանորապես «ցանկանի է որ հիմնական' հոդվածի և կատեգորիայի նավանումը միաձև լինեն»

2. Ենթակատեգորիաները (ոչ միանուն թեմատիկ կատեգորիաները) պետք է լինեն հոգնակի

նայաց ինչ հասկանալ ենթակատեգորիայի տակ։ Օրինակ Արվեստ — Թատրոն

3. Անձինք հիմնականում կատեգորացվում են ըստ իրենց ազգության և մասնագիտության

Հարգելի Samo04, դուք սխալ եք թարգմանել nationality բառը։ Դա ազգություն չի, այլ քաղաքացիություն, ազգություն կլինի ethnicity, այսինքն օրինակ Վիլյամ Սարոյանը մեզ մոտ գրված է հայ գրող իսկ անգլիվիքիյում ավելի ամերիկյան գրող։ Մեր վիքիյում խառնված են երու սկզբունքներ, օրինակ կան խորհրդային գրողներ ըստ երկրի և հայ գրողներ ըստ ազգության։ Նույնիսկ մեզ մոտ շատ անձիք գրված են ըստ ազգությամբ օրինակ ռուս կամ լեհ լինելով ազգությամբ օրինակ մորդվին կամ հրեա։ Առաջարկում եմ
ա. շարունակել գրել լեհ ռուս կամ այլ ազգություն նկատի ունենալով քաղաքացիությունը
բ. գրողներին և այլ տեքստային ստեղծագործներին տեղադրել ըստ լեզվի, շարունակելով գրել ըստ ազգության։ Օրինակ Բուլատ Օկուջավա ռուվիքիյում ճիշտ տեղադրված է Русские поэты կատեգորիայում և ճիշտ տեղադրված է նաև Поэты России կատեգորիայուն որը մեզ մոտ գրված է Ռուս բանաստեղծներ և միջլեզվային կապը տանում է Ռուսաստանի բանաստեղծներ։

4. Անձինք հաճախ կարող են դասակարգվել ըստ նշնակալի ռեզիդենտության, օրինակ` Անձինք այստեղից, չնայած նրա էթնոսի, սերման կամ ազգության

Մեզ մոտ ընդունված չի դասավորել ըստ ռեզիդենտության։ Մենք դասավորում ենք հիմնականում ըստ ծննդյան և մահվան վայրի։ Մենք ունենք կատեգորիաներ Երևան քաղաքում ծնվածներ‎, Երևան քաղաքում մահացածներ, նույնիսկ Երևան քաղաքում թաղվածներ‎, ըսկ անձանց ու վայրի հարաբերությունների այլ կատեգորիաների համար հիմա ունենք Երևանի հասարակություն կատեգորիան, որը ես առաջարկում եմ վերանվանել Անձիք:Երևան և անտեղ տեղավորել բոլոր անձի ու վայրի տեսակի հարաբերություններ։ Ստեղծել շղթա Անձիք ըստ երկրի — Անձիք:Հայաստան — Անձիք:Երևան։ Հատուկ դեպքերի համար կարելի է պահել կատեգորիաներ ըստ ազգության երբ կան երեքից ավելի անքիք ազգության ներկայացուցիչներ ոչ կապված երկրի հետ, հիմնականում սփյուրքի համար։ Մարզիկնըրին դասավորել ըստ ներկայացնող երկրի։

5. Սոցյալ-մշակութային հոդվածներ

Ուշադրություն են դարցնում որ կա ադրբեջանական մշակույթ և Ադրբեջանի մշակույթ։ Առաջինը գրված է ըստ ազգության (էթնիկ խմբի), երկրորդ ըստ երկրի (ոչ միայն ադրբեջանցիներ)։ Գործում են երկու պարամետրներ։ Այս ձևը պետք է գրանցվի կանոնակարգում։

- Kareyac (քննարկում) 01:33, 15 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն Kareyac ջան արձագանքի և դիտողությունների համար, հերթով անդրադառնամ բարձրացված հարցերին.
  • 1.ա.-կարծում եմ հիմնական բառն ավելացնելու կարիք չկա քանի որ միանուն կատեգորիան Վիքիպեդիա:Կատեգորիզացիա կանոնով սահմանված է:
  • 1.բ.-սա միայն ուղեցույց է, որևէ պահանջ խիստ չէ, մասնակիցները կարող են հետևել կամ չհետևել,
  • 2. սրա տակ պետք է հասկանալ հետևյալը, օրինակ «Ճարտարապետություն»-«Ճարտարապետներ», խոսքը այս նույն թեմայի մեջ ենթակատեգորիաների մասին է, սակայն եթե ճարտարապետություն կատեգորիայի մեջ այլ ենթաթեմայով է, օրինակ` Կամուրջների դիզայն, ապա պարզ է հոգնակի չենք դնի:
  • 3. ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում, որ nationality կարելի է թարգմանել քաղաքացիություն, քաղաքացիությունը դա citizenship-ն է, ethnicity-ն դա էթնոսն է: Համաձայն եմ, որ այս մասն ունի նուրբ հարցեր, սակայն դրա պատասխանը ես գտնում եմ կարելի է տալ հետևյալ կերպ կոնկրետ Վիլյամ Սարոյանի մասով օրինակ բերեմ, կամ գրել և Հայ գրողներ և Ամերիկացի գրողներ, կամ էլ Ամերիկացի գրողներ հայկական սերմամբ: Այստեղ կարևոր է որ երկրում և որ լեզվով է անձը ստեղծագործել կամ գործունեություն ծավալել, ամերիկահայ գրելուն կտրականապես դեմ եմ, քանի որ նույն ձևով չենք կարող գրել ռուսավրացի կամ ադրբեջանաթուրքմեն:
  • 4. «Մեզ մոտ ընդունված չի դասավորել ըստ ռեզիդենտության։», իսկ ով է որոշել մեզ մոտ ինչը լինի ընդունված, ինչը` ոչ: Բացի այդ ընդունված լինելը լայն հասկացողություն է: Պետք է դիտարկել ոչ թե ընդունվածը, այլ` ճիշտը: Կոնկրետ այս դեպքում կարծում եմ անձի վերաբերյալ տեղեկատվություն փնտրելիս ընթերողի համար ավելի նշանակալի կլինի ինձի գործունեության վայրը, ոչ թե որտեղ է ծնվել: Անձը կարող է ծնված լինի Ա վայրում, բայց ամբողջ ստեղծագործական կյանքը անցկացրած լինի Բ վայրում, հիմա ճիշտ կլինի գրել Ա վայրի մասին, որտեղ մեկ ամիս է ապրել, թե Բ վայրի մասին, որտեղ 92 տարի է անցկացրել:
  • 5.-այս կետի հետ լիովին համաձայն եմ, կարող ես գրանցել:--Սամվելքննարկում 06:15, 15 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն Սամվել ջան արագ արձգանքելու համար
1.ա. համաձայն եմ, սակայն կուզենաի որ հմընկներին ոչ միայն միանուն կատեգորիաներ, կարելի է արանձին բաժնով գրել
1.բ. համաձայն եմ, կարելի է ցույց տալ ճիշտ ընտրելու լավագույն տարբերակներ նաև ոչ միայն միանուն կատեգորիաների համար օրինակ Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ/Արխիվ/2016#Հիդրոջուր (ծանոթագրություններում օրինակներ ցանկալի է փոխել մեր վիքիին)
2. կարելի է բերել Ճարտարապետություն — Ճարտարապետներ և Արվեստ — Թատրոնօրինակը օրինակներ բացատրությունով
3. nationality անգլովիքիյում նշանակում է անքի երկիր (համաձայն եմ որ պարտադիր չի միայն քաղաքաձիությունը), համարյա բոլոր սփյուրքի կամ այլ ազգության ներակացուցիչներ (ոչ միայն հայ) այլ վիքիներում դասակարգված են ըստ երկրի / քաղաքացիության։ ամերիկահայի, ռուսավրացու, տրինիդադևտոբագոհարավաֆրիկացու մոմենտով լիովին համաձայն եմ։
4. Սամվել ջան, դու չհասկացար։ «Սովորաբար» նշանակում է ընդունված ձև, ոչ կանոն, եթե մենք օրինակ որոշենք գրել кирилицаёв կամ latinitsayov սենց էլ կլինի :) Ես չեմ կարձում որ այս հարցում կա սխալ ու ճիշտը, դու նայելես անգլովիքի, մեր համայնքը մինջ օրս ընդունել է այլ ձև։ Ես էլ նախընտրում եմ ներկա կարգավիճակ։ Հիմա անձի տարբեր բնակավայրերի հարցով, մեզ մոտ կան անձոք որոնք անկացրել են իրենք կյանք մի քանի (հանդիպում է նաև 10-15-20) վայրերում։ Նշել այս բոլոր վայրեր կատեգորիայում համարում եմ գերակատեգորիզացիա։ Կարձում եմ որ ճիշտ լինի նշել միայն այն երկիր, որտեղ գրնած է մասնագիտություն։ Օրինակ Միխայիլ Բարիշնիկովը ռուվիքիյիւմ ճիշտ գրված է և Սովետի և Ամերիկայի բալետի պարող, բայց միայն Ամերիկայի լուսանկարիչ։ Իմ առաջարկությունը Անքիք:Երևան ուժի մեջ է, այնտեղ բոլորը կտեղավորվեն։
5.Կաշխատեմ գրագետ ձևակերպել միտքս։
- Kareyac (քննարկում) 07:27, 15 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, այո, նայել եմ անգլովիքիի տարբերակը, սակայն հաշվի եմ առնում նաև (որքան էլ դա բարդ է) ռուվիքիից բերած տրամաբանությունը, սակայն այստեղ մի պահից մտնում ես փակուղի, քանի որ կատեգորիաների ծառը կառուցելիս գալիս ես անտրամաբանական ավարտի: Ես չեմ ուզում նույնությամբ կրկնել անգլովիքիի կատեգորիաները, ես ուզում եմ, որպեսզի ծառը կառուցվի տրմաբանորեն, իմաստային, շեղումները լինեն հնարավորինս քիչ: Օրինակ բերեմ, մեր վիքիում կա Կատեգորիա:Կատեգորիաներ այբբենական կարգով, ինչը բերվել է ռուվիքիից, սակայն սրա տրամաբանությունը ես չեմ հասկանում, հոդվածները կարելի է դասակարգել ըստ ժամանակի, ըստ կարգավիճակի, ըստ ձևի, ըստ վայրի, ըստ թեմայի և այլն, սակայն ոչ ըստ այբբենական կարգի: Էլ չեմ ասում, որ կաղապարներին կցվել են կատեգորիաները և ինչքան անտրամաբանական երևույթ կա մի տեղում է: Օրինակ Անձինք այբբենական կարգով կատեգորիայում եկել լցվել են նաև երաժշտական խմբերը: Ընդհանուր տրամաբանություն պետք է լինի ըստ ինչի պետք է դասակարգել և ըստ այդմ կառուցել ծառը: Մինչ այս կանոն, սկզբունք որպես այդպիսին չի եղել, եղել են քննարկումներ-համաձայնություններ խորհրդարանում, որոնք ժամանակի ընթացքում մոռացվել են, արխիվացվել, գնացել: Այս ուղեցույցով ցանկանում եմ տրամաբանություն ձևավորվի և շարունակվի այդ ոճով: Ի դեպ, քո բերված բոլոր մասերով համաձայն եմ, միայն Անձինք:Երևանը դուրս չի գալիս, ինչի չգրենք Անձինք Երևանից? Եթե այնուամենայնիվ գրում ենք Անձինք:Երևան տարբերակը, կատեգորիայի վերևում մի երկու տողով պետք է բացատրել որ անձանց մասին է խոսքը:--Սամվելքննարկում 12:01, 15 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, մեզ մոտ կան և այբբենական կարգով և ըստ ժամանակի և ըստ վայրի փակուղի, երաժշտական խմբեր լցվել են անձանց կատեգորիան մասնակիցների սխալով, ոչ թե կատեգորիայի։ Անձինք:Երևանi պահով, եթե անձը միայն թաղված է Երևանում արդյոք հնարավոր է ասել անձը Երևանից է։ Տես Category:People from Yerevan և Категория:Персоналии:Ереван բովանդակությունը։ Բացատրությունը համարում եմ ավելորդ, անգլովիքիում որոշ բնակավայտերի կատեգորիաներում գրված է բացատրություն փաստոտեն նույն երկու խոսք կատեգորիայի անվանումից գրված է People from Yerevan, Armenia. երևի որպեզի չշփոթեն ուրիշ Երևանների հետ։ Նորից կարդացի Միանուն կատեգորիաներ բածինը Վիքիպեդիա:Կատեգորիզացիա էջում ու տեսա որ դա կարելի է վերաբերել ոչ միայն միանունների համար, նույնը Անտոն Չեխով, Հայաստանի բույսեր, Կենսաբանության բաժիններ։ Ուղղակի պետք է նշել նույնության նախընտրելիությունը բոլոր դեպքերում օրինակ չլինի գազանանոց և կենդաբանական այգիներ։ ԽՍՀՄ պահով, առաջարկում եմ թողնել ԽՍՀՄ ոչ անձանց և Խորհրդային անձանց և գուցե ֆիլմերի երաժշտության համար։ - Kareyac (քննարկում) 14:09, 15 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, երևի իմաստ ունի նշել նաև ոչ հիմնական տարածք։ Առաջարկում եմ նաև կժճատել օրինակների քանակ, եթե կանոնը պարզ է ու ճշգրիտ, բավական են մեկ-երկու հատ, ինչպես այլ օգնության էջերում։ - Kareyac (քննարկում) 06:59, 19 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, ո՞ր օինակների մասին է խոսքը, այստեղ կարծում եմ ամեն մասով կա սպեցիֆիկա, օրինակ երկրների մասով ամեն երկրի բնակչի անվանումով պետք է լինի ընդհանուր մոտեցում, մի տեղ չլինի ղրղզ գրողներ, մյուսում ղրղզստանցի փիլիսոփաներ, սա որպես ձեռնարկ կլինի ընդհանուր մոտեցման համար: Անդրադառնամ նաև Անձինք:Երևան կատեգորիային: Այստեղ ոնց ես պատկերացնում կատեգորիայի ծառը, ասենք Երևանում ապրած գրողներին ո՞նց ենք գրելու, Անձինք:Երևան:Գրողնե՞ր, Երևանցի գրողներ թե գրողներ Երևանից: Կատեգորիայի ծնող կատեգորիան ո՞նց կլինի, անձինք ըստ Հայաստանի քաղաքի թե այլկերպ, մի քիչ լավ չեմ պատկերացնում:--Սամվելքննարկում 09:31, 19 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Սամվել ջան,
Օինակների մասին նկատի ունեի 1. ազգություն, եթե հայերենում կա սկզբունք / կանոն ազգություն անվանելու, ապա չկա ահրաժեշտություն կրկնել բազնաթիվ ազգությունների համար, Վիքիպեդիան լեզվաբանական տեղեկագիրք չի, իմաստ ունի թվարկել միայն բացարություններ և բարդ դեպքեր, 2.աշխարհագրական օբյեկտներ, եթե բոլորն գրվում են մի ձևով, չկա անհրաժեշտություն կրկնել բազնաթիվ նրանց տեսակներ և այլն
Չեմ տեսնում ոչ մի անհրաժեշտություն ստեղծել մասնագիտություն + բնակվելու վայր, բավական է մասնագիտություն + գործատու։ Օրինակ Ավետիք Իսահակյանը լինելու է Գյումրիից, Վաղարշապատից, Լայպցիգից, Ցյուրիխից, Երևանից, Թբիլիսիից, Ֆրանսիայից, Բեռլինից և այլն։ Ամբողջովին ավելորդ սկզբունքն է։ Կարևոր է որ նա գրել է ըստ լեզվի, ժանրի, ոճի, ուղղության, թեմայի։ Իսկ ինքնական որոշել ով երևանցի է, ով ոչ համարում եմ ՎՊ:ՈՄՍՀ կանոնի հակասություն։ Ոնց ես պատկերացնում ջոգողությունը, մարդը ինչքան տոկոս կյանքից պտի ապրի մի տեղ որ դու ասես նա երևանցի է կամ գրող Թբիլիսիից կամ Գրողներ:Բեռլին։ Անձը եթե կառուցել է շենքեր, ապա Երևանի ճարտարապետներ, կառավարել է՝ Երևանի քաղաքապետներ, դասավանդել է՝ Երևանի այս բուհի դասախոսներ, գնդակ է տշել՝ Երևանի այս թիմի ֆուտբոլիստներ։ Այո, այստեղ Երևանի ճարտարապետներ գործատու չկա, կա աշխատանքի արդյունքի վայր, համաձայն եմ բաժանել ճարտարապետական աշխատանքներ ըստ քաղաքի, բայց բաժանել գեղարվեստական աշխատանքներ ըստ քաղաքի համաձայն չեմ (վեպը Երևանից կամ երևանցու գրողի վեպը ինձ համար անընդունելի է)։ Համարում եմ Գրողներ ըստ քաղաքի ավելորդություն քանի որ չկա արանձնացնելու սկզբունք, բայց սա կատեգորիզացիայի, ոչ անվանման հարց է։ - Kareyac (քննարկում) 10:58, 19 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Կարեյաց ջան, թվարկելու կարիք կա, որովհետև այստեղ շարժվելու ենք ոչ թե ըստ լեզվի կանոնի, այլ ըստ համաձայնության, օրինակ` Անտիգուա և Բարբուդայից անձանց համար գրելու ենք ոչ թե Անտիգուա և Բարբուդացի գրողներ (եթե իհարկե համաձայնություն լինի), այլ Անտիգուա և Բարբուդայի գրողներ, ոչ թե Հյուսիսային Մակեդոնիայի գրողներ, այլ մակեդոնացի գրողներ: Այսինքն որպես չափորոշիչ ընդունելու ենք միասնական չափանիշ, որը զետեղված է այս ուղեցույցում: Անձանց վերաբերյալ կարծում եմ պետք է ներգրավել քննարկման մյուս մասնակիցներին, որովհետև չեմ կարծում Անձինք:քաղաք լավագույն տարբերակն է:--Սամվելքննարկում 12:43, 19 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Սամվել ջան, 1.ես գրեցի եթե կանոն կա պետք չի գրել երկար ցուցակ օրինակ Անգլիա կամ Ֆրանսիա, դա պարզ է ցանկալի հայերեն գրագետ անձին բացառության և բարթ դեպքում իհարկե գրենք օրինակ Անտիգուա։ 2. Անձինք:Իսպանիա ավելի ճիշտ է քան Իսպանացիներ քանի որ կա ազգություն իսպանացիներ և կան Իսպանիայի բնակիչներ (օրինակ Կարմեն Իսպանիայի բնակիչ էր բայց իսպանացի չեր) և ավելի ճիշտ քան թե Անձիք բնակավայրից, դու կասե՞ս որ Ադոնցը Բրուսելից է կամ բրուսելցի է։ - Kareyac (քննարկում) 17:34, 19 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Kareyac ջան սաղ կխառնենք իրար, պետք չի անձինք:Իսպանիա տարբերակը, իսպանացի ֆուտբոլիստներին հո չենք գրելու Անձինք:Իսպանիա:Ֆուտբոլիստներ, հասկանում եմ, որ շատերը էթնոսով իսպանացի չեն, սակայն կարելի է տարանջատել նաև ըստ սերման, իսպանացիներ անգլիական սերմամբ և այլն: Իսկ օրինակների շատ լինելը բացի օգուտից իմ կարծիքով վնաս չի բերի:--Սամվելքննարկում 05:01, 20 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, եթե մենք սահմանափագենք իսպանացի ֆուտբոլիստներ կամ ըստ ազգության կամ ըստ երկրի դեմ չեմ։ Վերևում են նշեցի տարբերություն Ադրբեջանի / ադրբեջանական մշակույթ, դու հասկացար։ Եթե այսպես է՝ հայ ֆուտբոլիստներ, գրողներ և այլն պարտադիր չի ազգությամբ հալ լինեն։ Այդ ես եմ առաջարկում՝ չխառնենք իրար, ազգությունը արանձին, երկիրը արանձին։ Օրինակների քանակի դեպքում մնում եմ նույն կարծիքի։ Նրանք միայն օգնական են, կարևոր է կանոնը, ձևը, ուղղությունը։ Մի փորցի միտքդ կազմակերպես ու գրես այնպես որ հասկանալի լինի, ու կտեսնես որ օրինակների քանակը օգուտ չի տալիս։ - Kareyac (քննարկում) 05:42, 20 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
P. S. Մի հիղիր քո դպրոցի դասագրքեր, կանոնի տակ մի-երկու օրինակ բավարար էր
Kareyac ջան ախր դրանք օրինակ չեն, ոչ էլ ուսուցում, դրանք համաձայնություններ են, որպեսզի միանման լինեն կատեգորիաները հետագա խառնաշփոթից խուսափելու համար: Մեկը չգրի Ղրղըզ երգչուհիներ, մյուսը Ղրղզ երգիչներ (օրինակները բերվել են իրականությունից), գան իրար հետ խառնվեն: Կատեգորիա ստեղծողը որտեղից իմանա, որ տարբերակն է ճիշտ, խոսքս միայն այս կատեգորիայի մասին չէ: Կան կատեգորիաներ, որտեղ միանշանակ չէ, որն է ճիշտ: Դրա համար գործում է ընդհանուր համաձայնություն բոլորի մասով: Մյուսի միտքը չհասկացա, փաստորեն ընդունում ես, որ ֆուտբոլիստին գրենք իսպանացի, բայց չես ընդունում որ բոլորի մայր կատեգորիան լինի իսպանացիներ? Տվյալ դեպքում կարծում եմ իսպանացիներ գրելիս չենք պնդում, որ անձը էթնիկ կազմով իսպանացի է, պնդում ենք, որ անձը Իսպանիայում է ծնվել, մեծացել, գործունեություն ծավալել: Հիմա իսպանիայում կան բազմաթիվ ազգեր, հո ամեն ազգի համար առանձին չենք ծառ տնկելու, բացի այդ առաջարկեցի նշել նաև անձի էթնիկ սերումը սրա նման:--Սամվելքննարկում 09:51, 20 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, չեմ կարձում որ մասնակիցներին անհրաժեշտ է համաձայնություն հայոց լեզլի կանոնների վերաբերյալ, մենք պետք է միայն ենթարկվենք նրանց։ Եթե մասնակից չգիտի Ղրղըզ թե Ղրղզ, պտի նաի բառարան։ Նման երկար ցանկեր ավելորդ են, բավական է մի-երկու օրինակ ու բացառություններ։ Եթե Իսպանացի կամ հայ քո առաջարկով նշանակելու է երկիր ապա ոնց ես անվանելու իսպանացի կամ հայ ազգության անձանց։ - Kareyac (քննարկում) 10:42, 20 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Թինա Կանդելակին անգլովիքիում գրած է և Russian people of Greek descent և Georgian people of Armenian descent, ծագումը երկրորդական է, ով են եղել ազգությամբ ծնողներ այնքան կարևոր չի, իսկ ռուվիքիյում Телеведущие РоссииТелеведущие Грузии դա ավելի կարևոր է նշված է նրա աշխատանքի երկիր։ - Kareyac (քննարկում) 11:04, 20 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, ոնց եմ ես կարող կանչել այստեղ այլ մասնակիցներին, եթե նույնիսկ դու չես արձագանքում իմ սկսած քննարկումներին :) - Kareyac (քննարկում) 11:08, 20 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Kareyac ջան, ես մենակ ղրղզը չեմ ասում, կան դեպքեր, որ միանշանակ չեն, վիճելի են, կարող են առաջացնել տարընթերցումներ: Սրանք օրինակներ չեն, քերականական բառարան չի, կարող է նաև շեղվել հայերեն քերականությունից, եթե լինի համաձայնություն: Չգիտեմ, իմ համար սկզբունքային չէ հարցը, բայց կարծում եմ այն օգտակար կլինի, չնայած կարող ես հանել: Ազգության մասով երևի թե լավ կլինի ավելի լայն շրջանակով որոշվի, խորհրդարանում քննարկում կբացեմ:--Սամվելքննարկում 11:14, 20 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Սամվել ջան, ...սերմամբ վտրաբերյալ քեզ համար Կայումռան Շարիպովը հայ ֆուտբոլիստ է? Ալի Աբաս օղլի Քերիմովը հայ խաղողագործ է? համապատասխան սերմամբ։ Թե Հայաստանի? - Kareyac (քննարկում) 11:28, 20 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Kareyac ջան կներես ուշ պատասխանելու համար, ոչ նրան գտա Վիքիում, ոչ էլ նրան, կպարզաբանես ովքեր են?:--Սամվելքննարկում 11:02, 1 Ապրիլի 2019 (UTC)Պատասխանել
Ժողովուրդ ջան, կարդացի ամբողջ քննարկումը, մի մասը հասկացա, մյուս մասը՝ չէ, կներեք :) Ինչևէ, կցանկանայի կարծիք հայտնել Ռուսաստանցի գրողներ, Ռուսաստանի գրողներ կատեգորիաների մասին, քանի որ շատ եմ առնչվում այս խնդրին դերասանների մասին գրելիս։ Ըստ իս՝ ամենահարմար տարբերակն ազգությունը չնշելն է, այսինքն՝ ունենանք Ռուսաստանի գրողներ, որտեղ կլինեն և՛ Ռուսաստանում ծնվածները, և՛ Ռուսաստանում գործունեություն ծավալողները, և՛ ազգությամբ ռուս գրողները։ Եթե անձը և՛ Ռուսաստանում է գործունեություն ծավալել, և՛ Հայաստանում, կարելի է նշել Ռուսաստանի գրողներ, Հայաստանի գրողներ։ Իսահակյանի և նմանատիպ այլ դեպքերում չարժի այդ ամբողջ քաղաքները շարել, քանի որ նա հիմնականում գործունեություն է ծավալել Հայաստանում։ Իսկ եթե ցանկանում ենք անպայման նշել նաև ազգությունը, ապա Սամվելի առաջարկած տարբերակը՝ Ռուս գրողներ հայկական ծագմամբ, ընդունելի տարբերակ է ինձ համար։ Իսկ Անձինք:Երևան տարբերակը ճիշտն ասած ինձ էլ չի դուր գալիս, օրինակ ինքս ստեղծել եմ «Կատեգորիա:Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք» կատեգորիան՝ վերցնելով ռուսերենի «Категория:Персоналии:Театр имени Вахтангова»-ից։ Ռուսերենի վիքիի նմանօրինակ կատեգորիաների ձևն ըստ իս խուճուճ է և չարժի նույնը ներմուծել մեզ մոտ։ Ինչ վերաբերվում է Այբբենական կարգով կատեգորիաների մասին, ճիշտն ասած ինձ դրանք շատ են օգնում, երբ ցանկանում եմ օրինակ բոլոր դերասաններին տեսնել մի կատեգորիայի մեջ։--Լիլիթ (քննարկում) 15:01, 20 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Նախնական ուղեցույցում փոփոխություններ իրականացրեցի` հաշվի առնելով Kareyac-ի որոշ դիտողություններ, որոնց հետ ունեցանք համաձայնություն, վերջինի մասով (ադրբեջանական մշակույթ) լավ կլինի Կարեյացը ձևակերպի: Ազգությունների մասով ցանկացա լայն քննարկում կազմակերպել միայն Լիլիթը արձագանքեց, ընդհանուր առմամբ համաձայնություն չկա Կարեյացի առաջարիկի հետ:--Սամվելքննարկում 11:11, 1 Ապրիլի 2019 (UTC)Պատասխանել
Return to the project page "Կատեգորիաների անվանում".