Վիքիպեդիայի քննարկում:Գնահատում

Latest comment: 10 տարի առաջ by Aram-van in topic Ժամկետներ

Ավելի լավ չէ՞ դարձնենք Ցուցափեղկի ենթաէջ, քանի որ առայժմ այլ նախագծում Գնահատումը ընդգրկված չէ (ոչ էլ նախատեսվում է ընդգրկել)։ Բացի այդ, կարծում եմ, պետք է համապատասխանեցնել Ցուցափեղկի կանոնակարգին Կանոնակարգին։ Մասնավորապես՝ նշել, որ հոդվածը կարող է քվեարկության ներկայացվել, եթե իսկապես եղել է գնահատում (արձագանքել են երկու-երեք մասնակից, հոդվածը փոփոխվել է), իսկ ինչ վերաբերում է գնահատման ժամկետին, ապա կարծում եմ ամենաքիչը մեկ ամիս ժամանակ է պետք հատկացնել։--vacio 18:33, 12 Մարտի 2012 (UTC)Պատասխանել

Ժամկետներ խմբագրել

Հարգելի մասնակիցներ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Գնահատման էջի քննարկումների ժամկետների վերաբերյալ, քանի որ այստեղ կան քննարկումներ, որոնք պետք է վաղուց փակված համարել, քանի որ արդեն երկու կամ ավելի ամիս այստեղ են: Սակայն դրանցից շատերը ոնց բացվեցին, այնպես էլ կփակվեն` այսինքն քննարկմանը մասնակցում են հատուկենտները, իսկ քննարկման ժամանակ շատ թերություններ մնում են: Պետք է որոշենք այդպիսի քննարկումնեը պահել մինչև խելամիտ որոշումների կայացման, թե արդեն ժամանակն է փակել, և եթե ժամանակն է, ապա ինչքան է քննարկման ֆիքսված ժամկետը:--Արամ-վան 21:10, 4 Նոյեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Return to the project page "Գնահատում".