Վիքիպեդիայի քննարկում:Ավազարկղ

Latest comment: 12 տարի առաջ by Chaojoker

Իմ կարծիքով «Ավազարկղը» չափազանց մանկական է հնչում հայերենում, հետևաբար այն մասնակիցները, որոնց առաջարկում ենք այստեղ փորձեր կատարել, դա կարող են ընկալել որպես նվաստական։ Արժի այն անվանափոխել մեկ այլ, ավելի բոլորի համար ընդունելի անվա՞մբ։ Ասենք, փորձասրահ, լավ ... Կա՞ն տաբերակներ։ --Vacio 15։44, 4 Փետրվարի 2011 (UTC)

Կարող է ոմանք էլ կլաուստրոֆոբիա ունենան, սա փորձասենյակի դեմ։) Առաջարկում եմ փորձադաշտ եզրը։--beko 17:47, 4 Փետրվարի 2011 (UTC)
Կարծում եմ պետք չէ ինքնուրույն բաներ հորինել:--Պանդուխտ 17:55, 4 Փետրվարի 2011 (UTC)
Մի քանի վիքիներում օգտագործում են պարզապես «փորձերի էջ» տարբերակը։ Իմիջ. --Vacio 21:48, 4 Փետրվարի 2011 (UTC)
Ես կողմ եմ ավազարկղ եզրին, և խնդիր չեմ տեսնում: Անգլերենում էլ է sandbox-ը մանուկների համար նախատեսված, բայց ոչ ոք դրանից վատ չի զգում: Եթե հայախոսներն էլ մի քիչ թեթև տանեին ամեն ինչ և ամեն ինչին անձնական և նվաստացուցիչ կերպով չվերաբերվեին, շատ ավելի հեշտ ու լավ կստացվեր ամեն ինչ: Որպես օրինակ, մեր զրուցարանը ամենալուրջ անունն ունի բոլոր Վիքիների մեջ՝ «խորհրդարան», մինչդեռ ուրիշ Վիքիներում «սրճարան», «թեյատուն», «գյուղը աղբյուր» և նման անուններ է կրում: Կգերադասեի ավազարկղի անունը լրջացնելու փոխարեն (որի մեջ նաև հումոր կա), ավելի քիչ ծանր անուն ընտրենք մեր զրուցարանի համար: Chaojoker 08:06, 8 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

Կարծում եմ ԱՎԱԶԱՐԿՂ բառը վատը չէ, ուղղակի անհրաժեշտ է նաև գրել դրա ՎԻԿԻբացատրությունը առանձին էջով և այդ բառի վրա հղում տալ, որպեսզի այն մարդիկ, ում այդ բառն անծանոթ, տգեղ կամ տհաճ կլինի, կարողանան մտնել և մանրամասն ծանոթանալ այդ բառի ծագումնաբանության և ԻՄԱՍՏԻ մասին: Ի դեպ, չեիք հուշի ինչպես այդ ԱՎԱԶԱՐԿՂԻՑ հոդվածս տեղափոխեմ ԻՐԱԿԱՆ ՎԻՔԻՊԵԴԻԱ??? Pedagog2013

Բայց մեկա, Բայց ամենալավը երեք տարբերակներն են Փորձասրահ, Փորձասենյան, Փորձադաշտ

Return to the project page "Ավազարկղ".