Վիքինախագծի քննարկում:Վիքին սիրում է պատմություն/Ցանկեր

Latest comment: 2 տարի առաջ by Gardmanahay

Նախագծի հարգելի համակարգողներ/նախաձեռնողներ, այս նախագծի շրջանակներում կատարված խմբագրումների հետևանքով խմբագրված հոդվածներում հայտնվել են բազմաթիվ թերություններ ու սխալներ, նույնիսկ այնպիսիք, որոնք այսպես ասած այնքան ակնհայտ, տարրական սխալներ/թերություններ են, որ չպետք է ստուգող աչքից վրիպեին։ Նույնիսկ երբեմն այնպիսի թերություններ են, որ ավելի լավ է հետ շրջել այդ խմբագրումները, քան թե ավելացնել դրանք փաստող կաղապարներ։ Պատմական այդպիսի կարևոր հոդվածները չպետք է դառնան նորեկ խմբագիրների փորձադաշտ, դրա համար կա սևագրության էջ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել նախագծի մասնակիցների կատարած խմբագրումներին։ Հույսով եմ առաջիկա օրերին կկազմակերպեք հոդվածներում առկա թերությունների վերացումը կամ կհեռացնեք թերություններով առկա բովանդակությունը։--Գարդմանահայ (քննարկում) 07:33, 14 Մարտի 2022 (UTC)Պատասխանել

Return to "Վիքին սիրում է պատմություն/Ցանկեր" page.