Վիքինախագիծ:Interwiki Women 6/Մրցույթի մասին

Համագործակցության մասին
Օգոստոսի 8, 2022 - օգոստոսի 21, 2022

Interwiki Women 6-ը կարճաժամկետ միջազգային համագործակցության նախագիծ է, որի նպատակը Վիքիպեդիայում կանանց վերաբերող հոդվածների ստեղծումն ու բարելավումն է։ Համագործակցության 6-րդ թողարկումը նվիրված է ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2022-ին՝ ՈՒԵՖԱ-ի կանանց առաջնության 13-րդ խաղարկությանը։

Նշված ժամանակահատվածում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվելու են հոդվածներ կին ֆուտբոլիստների, ֆուտբոլային առաջնությունների ու մարզադաշտերի մասին։ Նախագիծը կրում է շարունակական բնույթ, և համագործակցությանը միանում են նոր երկրներ՝ նոր վիքի համայնքներ և օգտվողների խմբեր՝ ընդլայնելով համագործակցությունը:

Խնդրում ենք հետևել նախագծի մի քանի պարզ կանոնների՝

  • Մրցույթի առաջարկվող հոդվածների ցանկը կարող եք տեսնել «Առաջարկվող ցանկ» բաժնում:
  • Մինչ սկսելը խնդրում ենք գրանցվել՝ ստորագրելով «Մասնակիցներ» բաժնում:
  • Հոդվածն ավարտելուց հետո
    • հոդվածի քննարկման էջում տեղադրել նախագծի կաղապարը, որը կարող եք տեսնել «Օժանդակ նյութեր» բաժնում: Այստեղ է ներկայացված նաև մասնակցատուփը, որը ըստ ցանկության կարող եք տեղադրել Ձեր մասնակցային էջում: Exclamation mark red.png Կարևոր է՝ բացի նախագծի կաղապարից, ըստ ՀՎ գործող կանոնակարգի անհրաժեշտ է տեղադրել նաև {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը:
    • հոդվածի վերնագիրն ավելացնել «Նորաստեղծ հոդվածներ» բաժնում՝ Ձեր մասնակցային անվան տակ:

Շնորհակալություն համագործակցության համար: Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ:



Interwiki women Armenian logo 1.svg

Մրցույթի մանրամասներ

Interwiki Women 6 Challenge

Առաջարկվող ցանկ

Interwiki Women 6

Մասնակիցներ

Interwiki Women 6

Օժանդակ նյութեր

Interwiki Women

Նորաստեղծ հոդվածներ

Այս բաժինը նախատեսված է նոր հոդվածների համար:

Արդյունքներ

Նախագիծն ամփոփվում է