Վիքինախագիծ:Art+Feminism 2023/Արշավի մանրամասներ

Արշավի մանրամասներ
Մարտի 7 2023 - Ապրիլի 7 2023

Art+Feminism արշավը ամենամյա համաշխարհային խմբագրաթոն է, որի ընթացքում Վիքինախագիծ հանրագիտարանը համալրվում է կին ֆեմինիստ-արվեստագետների մասին հոդվածներով: Art+Feminism առաջին արշավը տեղի է ունեցել 2014 թվականին և կրում է շարունակական բնույթ։ Արշավը ներառում է Art+Feminism միջոցառումներ և edit-a-thon-ներ ամբողջ աշխարհում: Սովորաբար, այս միջոցառումները կենտրոնացած են Կանանց միջազգային օրվա (մարտի 8) շուրջ, սակայն Art+Feminism միջոցառումները կարող են տեղի ունենալ տարվա ընթացքում ցանկացած ժամանակ:

Արթ+Ֆեմինիզմ 2023 արշավը Արթ+Ֆեմինիզմ նախաձեռնության հետ համագործակցության շրջանակներում Հայերեն վիքիպեդիայում կմեկնարկի 2023 թվականի մարտի 7-ից մինչև 2023 թվականի ապրիլի 7-ը։
Արշավի շրջանակներում 2023 թվականի մարտի 4-ին ժամը 15:00-ին նախատեսվում է առցանց խմբագրաթոն, հանդիպում-քննարկում: Մասնակցության մանրամասների և Zoom հղման համար խնդրում եմ գրել arminehaghayan@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ լրացնել հարցումը։
Արշավի շրջանակներում 2023 թվականի մարտի 18-ին ժամը 15:00-ին կկայանա Zoom առցանց հանդիպում-քննարկում արվեստի քննադատ, տեղային և միջազգային ցացահանդեսների համադրող և ֆեմինիստ ուսումնագետ Սուսաննա Գյուլամիրյանի հետ՝ «Ֆեմինիստական, քվիր արվեստի մարտավարություններն ու մարտահրավերները» խորագրով։ Մասնակցության մանրամասների և Zoom հղման համար խնդրում եմ գրել arminehaghayan@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ լրացնել հարցումը։

Խնդրում ենք հետևել արշավի մի քանի պարզ կանոնների՝

  1. Խմբագրաթոնի համար առաջարկվող հոդվածների ցանկը կարող եք տեսնել «Առաջարկվող ցանկ» բաժնում:
  2. Մինչ սկսելը խնդրում ենք գրանցվել՝ ստորագրելով «Մասնակիցներ» բաժնում:
  3. Առաջարկվող լեզվից հոդվածը թարգմանում ենք ամբողջությամբ։ Ավարտելուց հետո
    1. հոդվածի քննարկման էջում տեղադրել նախագծի կաղապարը, որը կարող եք տեսնել «Օգնություն» բաժնում: Այստեղ է ներկայացված նաև մասնակցատուփը, որը ըստ ցանկության կարող եք տեղադրել Ձեր մասնակցային էջում:  Կարևոր է՝ բացի նախագծի կաղապարից, ըստ ՀՎ գործող կանոնակարգի անհրաժեշտ է տեղադրել նաև {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը:
    2. հոդվածի վերնագիրն ավելացնել «Նորաստեղծ հոդվածներ» բաժնում՝ Ձեր մասնակցային անվան տակ:

Շնորհակալություն համագործակցության համար: Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ:


Արշավի մանրամասներ

Առաջարկվող ցանկ

WikiGap արշավ

Մրցանակներ

If you have any question about this contest, please add it in the discussion page

Մասնակիցներ

Օգնություն

If you have any question about this contest, please add it in the discussion page

Նորաստեղծ հոդվածներ

Այս բաժինը նախատեսված է նոր հոդվածների համար:

Արդյունքներ

Նախագիծն ամփոփվում է