Վիքիպեդիան հանուն կանանց
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ համատեղ հունիսի 26-30-ին կազմակերպում է «Վիքիպեդիան հանուն կանանց» վիքիհավաք 2024-ը։ Հավաք-խմբագրաթոնը տեղի կունենա Ծաղկաձորում։
Նախքան վիքիհավաքը այն մասնակիցների համար, ովքեր չեն տիրապետում Վիքիպեդիան խմբագրելու և հոդված ստեղծելու հմտություններին, հունիսի 3-17-ին կկազմակերպվի դասընթաց «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում։ Դասընթացի մասնակիցները և մինչև հունիսի 20-ը ներառյալ նախագծի ցանկերից հոդվածներ ստեղծած փորձառու վիքիխմբագիրները, կախված ցուցաբերած արդյունքներից, կընտրվեն «Վիքիպեդիան հանուն կանանց» վիքիհավաքին մասնակցելու համար։
Ծաղկաձորում կայանալիք վիքիհավաքին մասնակցելու համար կընտրվեն նախապես գրանցված մասնակիցներից։
|
|