Վիքինախագիծ:Ուսուցչի օրվան նվիրված խմբագրաթոն

Խմբագրաթոնը կընթանա մեկ շաբաթ՝ սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 4-ը։

2001 թվականից Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերին տոնում է ուսուցչի օրը, 2010 թվականից այն տոնվում է հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի միջազգային օրը։ Վիքիմեդիա Հայաստանը, կարևորելով ուսուցչի դերը հայ հանրությունում, անդրադառնալով Ուսուցչի օրվան, սեպտեմբերի 28-ին մեկ շաբաթ տևողությամբ խմբագրաթոն է սկսում։ Խմբագրաթոնի թեման հայտնի ուսուցիչներն են՝ ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի։ Խմբագրաթոնի շրջանակներում մասնակիցները բարելավելու կամ ստեղծելու են հոդվածներ նախապես կազմված ցանկերից։ Խմբագրաթոնը ամփոփվելու է հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամը 19։00-ին առցանց տոնական մրցանակաբաշխությամբ։