Վիքինախագիծ:Ուսուցչական վիքիհավաք 2023


Վիքիմեդիա Հայաստանը մարտի 30-ից ապրիլի 2-ը Ծաղկաձորում կազմակերպում է Ուսուցչական վիքիհավաք՝ Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների ստեղծման և բարելավման նպատակով։ Միջոցառմանը մասնակացող ուսուցիչները երեք օրում կշփվեն վիքիմիջավայրում, կծանոթանան վիքիխմբագրման նրբություններին և նոր վիքիգործիքներին։ Եռօրյա հավաքի ընթացքում կստեղծվեն և կբարելավվեն հոդվածներ, որոնց արդյունքում կընտրվեն լավագույն խմբագիրները։