Վիքինախագիծ:Երկրորդ համաշխարհային պատերազմ․ 75 տարի անց

Երկրորդ համաշխարհային պատերազմ
75 տարի անց
Սեպտեմբերի 1-30, 2020
առցանց միջոցառում
Նախագիծ

75 տարի է անցել մարդկության պատմության ամենածանր դրվագներից մեկից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից: Ավելի քան 60 երկիր են մասնակցել 6 երկար տարի տևած ռազմական հակամարտությանը: Երկրորդ աշխարհամարտը խլել է ավելի քան 50.000.000 կյանք, վիրավորվել են ևս 35.000.000-ը՝ նրանցից շատերը մահացել են ստացված վերքերից արդեն պատերազմից հետո: Հարյուրավոր ճակատամարտեր են տեղի ունեցել տասնյակ ռազմաճակատներում: Հազարավոր շինություններ և քաղաքներ ավերվել են, բայց համաշխարհային աղետից հետո դրանց տեղը հարյուրավոր նորակառույցներ են վեր խոյացել, նոր գաղափարներ են ծնվել, կյանքը շարունակվել է:

Անցյալի իրադարձությունների վրա է հենված մեր ներկան և մենք պարտավոր ենք փաստաթղթավորել և պահպանել դրանք ապագայի համար: Մենք հրավիրում ենք ձեզ օգտագործել սեպտեմբեր ամիսը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-րդ տարեդարձը նշելու համար՝ ստեղծել և բարելավել հոդվածներ։

Նաև ողջունելի են GLAM հաստատությունների հետ գործողությունները և համագործակցությունը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե դուք նման գործողությունների համար ֆինանսավորում եք Վիքիմեդիա հիմնադրամի դրամաշնորհներից, ապա պետք է հետևեք COVID-19 համավարակի վերաբերյալ հրահանգներին։

Մրցույթի վերաբերյալ հարցերով կարող եք դիմել համակարգողին՝ Mher (WMAM) մասնակցին։

Գրանցվի՛ր և մասնակցի՛ր