Վիքինախագիծ:Ամառային երիտասարդական Վիքիճամբար 2023
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Wikicamp_logo_2017.svg/300px-Wikicamp_logo_2017.svg.png)
Ամառային երիտասարդական Վիքիճամբար 2023
Ջոկատներ | Օրակարգ | Ցանկեր | Օժանդակ նյութեր | Ամփոփում |
Բարի գալո՜ւստ Ամառային երիտասարդական Վիքիճամբար |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/11/WikiCamp_logo_2016.svg/90px-WikiCamp_logo_2016.svg.png)
Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունը 2023 թվականի օգոստոսի 17-ից 24-ը 18-35 տարեկան երիտասարդների համար կազմակերպում է Վիքիճամբար Ծաղկաձորում:
Ճամբարի ընթացքում ճամբարականները Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն թեմատիկ հոդվածներ և կկատարեն թարգմանություններ անգլերեն, ռուսերեն և այլ Վիքիպեդիաներից։ Ինչպես միշտ կազմակերպվելու են հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր։