Վիքինախագիծ:Ամառային Վիքիճամբար 2023

Ամառային պատանեկան Վիքիճամբար 2023

Բարի գալո՜ւստ Ամառային Վիքիճամբար

Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունը 2023 թվականի հուլիսի 7-ից 14-ը 13-17 տարեկան պատանիների համար կազմակերպում է Վիքիճամբար Ծաղկաձորում:

Ճամբարի ընթացքում ճամբարականները Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն թեմատիկ հոդվածներ և կկատարեն թարգմանություններ անգլերեն, ռուսերեն և այլ Վիքիպեդիաներից։ Ինչպես միշտ կազմակերպվելու են հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր։