Վիրտուալ համալսարան, կրթական հաստատություն, որն ապահովում է բարձրագույն կրթության ծրագրեր էլեկտրոնային մեդիայի, այս դեպքում ինտերնետի միջոցով։ Որոշ համալսարաններ ֆիզիկապես գոյություն ունեցող ուսումնական հաստատություններ են, որ ապահովում են առցանց ուսուցում՝ որպես համալսարանի ընդլայնված դասընթացների մի մաս, մինչդեռ մյուսները բացառապես առաջարկում են առցանց դասընթացներ։ Սրանք համարվում են հեռավար ուսուցման մի տեսակ։ Վիրտուալ համալսարանների նպատակն է կրթություն ապահովել բնակչության այն հատվածի համար, ովքեր չեն կարողանում հաճախել ֆիզիկապես գոյություն ունեցող ուսումնական հաստատություն, այնպիսի պատճառներով, ինչպիսիք են հեռավորությունը, երբ ուսանողները շատ հեռու են ապրում են ուսումնական հաստատությունից, որպեսզի հաճախեն կանոնավոր դասընթացների, և ճկունությունը. որոշ ուսանողներ ճկուն գրաֆիկի կարիք ունեն, որպեսզի տանը սովորեն այն ժամանակ, երբ իրենց է հարմար։ Վիրտուալ համալսարանում ուսուցումը իրականացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են վեբ կայքերն ու էջերը, էլ. փոստը և այլ ցանցային աղբյուրներ։

Պատմություն

խմբագրել

Բոլոր տեսակների և բոլոր սերունդների հեռավար ուսուցմանը բնորոշող հատկությունը ուսանողի և ուսուցչի տարանջատումն է ժամանակի և տարածության մեջ։ Հեռավար կրթությունը կարելի է դիտել որպես առցանց ուսուցման նախնական տարբերակ։ Երբ առաջին անգամ ի հայտ եկավ «վիրտուալ» տերմինը, այն կիրառվեց այնպիսի բաների հետ, որոնք կապված էին համակարգչի հետ, ինչպես օրինակ վիրտուալ հիշողությունը։ Ժամանակի ընթացքում, ածականը սկսեց կիրառվել այնպիսի առարկաների հետ, որոնք ֆիզիկապես գոյություն ունեն և ստեղծվել են կամ իրականացվում են համակարգիչների միջոցով։Միացյալ Թագավորության Բաց համալսարանը աշխարհում հեռավար ուսուցման առաջին հաջող գործող համալսարան է համարվում։ Այն հիմնադրվել է 1960-ականներին այն համոզմամբ, որ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները կարող են ապահովել բարձրորակ կրթություն այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն հաճախելու ավանդական համալսարաններ։

Դասավանդման եղանակներ

խմբագրել

Երբ առաջին անգամ սկսվեցին օնլայն դասընթացներ առաջարկվել, դասավանդման հիմնական եղանակը երկկողմանի տեսաձայնային ցանցն էր։ Այժմ վիրտուալ ուսուցման ծրագրերը մեծ մասամբ հիմնված են այսօր շատ հայտնի մուլտիմեդիա տեխնոլոգիաների վրա։ Այս առցանց դասավանդման ձևերը օգտագործվում են, ապահովելու հասանելիություն այնպիսի ծրագրերի և ծառայությունների համար, որոնք առկա են ցանկացած պահի և ցանկացած վայրում։ Վիրտուալ կրթության դասվանդման եղանակների մեջ կան դասընթացներ, որոնք հիմնված հիպերտեքստի, տեսանյութերի, աուդիո նյութերի, էլեկտրոնային նամակների և տեսակոնֆերանսների[1] վրա։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sanford, Michael Ellis; Peters, Sophia. "On Teaching Modalities Of Virtual Universities & Online Course Providers". Class Consultants. Retrieved 25 November 2014.