Վիտամին P
Վիտամին P (ռուտին, թափանցիկության գործոն, բիոֆլավոնոիդներ և պոլիֆենոլներ), P-ն կազմված է բենզպիրենի օղակից, ֆենոլի հիդրօքսիլներից և տարբեր շաքարների մնացորդներից։ Ներկայումս «վիտամին P» հասկացությունը միավորում է բիոֆլավոնոիդների (կատեխինների, ֆլավոնների) ընտանիքը։ Սրանք բուսական պոլիֆենոլային միացությունների μազմազան խմբեր են, որոնք ազդում են անոթների թափանցիկության վրա և գործում վիտամին C-ի հետ։ Վիտամին C-ի դեղանյութը ռուտինի հետ կոչվում է ասկոռուտին։

Աղբյուրները
խմբագրելՎիտամին P կա ընկույզում, հնդկացորենում, թեյի տերևում (մասնավորապես կանաչ թեյի), ցիտրուսներում, բրինձ, երիցուկում, խնձորում, լոբազգիներում, բազուկում, սխտորում, կարմիր գինիում։
Օրվա պահանջը
խմբագրելԴեռևս պարզաբանված չէ, մոտավորապես համարվում է 50-100 մգ-ը։
Վիտամինի կենսաբանական դերը
խմբագրել- Կայունացնում է շարակցական հյուսվածքի միջբջջային մատրիքսը և փոքրացնում է մազանոթների թափանցիկությունը։
- Հակաօքսիդանտ է (-SH, վիտամին C)։
- Ցավազրկող է, նվազեցնում է թրոմբոցիտների ագրեգացիան։
- Համարվում է հակաքաղցեկեղային և հակաաթերոսկլերոտիկ։
Վիտամինի կլինիկական արտահայտությունը
խմբագրելՀիպովիտամինոզը բնութագրվում է լնդերի արյունահոսությամբ, ենթամաշկի կետային արյունազեղումներով, ընդհանուր թուլությամբ, հյուծվածությամբ և վերջույթների ցավերով։
Աղբյուրներ
խմբագրելԿենսաքիմիա, Հ.Գ Վահրադյան Մ.Ի Աղաջանով