Վիտալի Սեմակին

ռուս ֆուտբոլիստ

Վիտալի Յուրևիչ Սեմակին (ռուս.՝ Виталий Юрьевич Семакин, օգոստոսի 10, 1976(1976-08-10)[1], Շախտի, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ։

Վիտալի Սեմակին
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 10, 1976(1976-08-10)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Շախտի, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992 Ռուսաստան Ռոստսելմաշ Ե 11 (0)
1992-1995 Ռուսաստան Շախտյոր (Շախտի) 86 (3)
1996-1997 Ռուսաստան Սկա (Դոնի Ռոստով) 76 (7)
1998 Ռուսաստան Շախտյոր (Շախտի) 13 (2)
1999-2001 Ռուսաստան Խիմկի 59 (5)
2001 Ռուսաստան Տյումեն 12 (0)
2002 Ռուսաստան ՍԿԱ (Դոնի Ռոստով) 17 (1)
2003-2006 Ռուսաստան Չիտա 118 (5)
2006-2007 Ռուսաստան Զվեզդա (Իրկուտսկ) 52 (0)
2008 Ռուսաստան Բատայսկ-2007 28 (3)
2009 Ռուսաստան Դոնգազդոբիչա սիրող.
2010 Ռուսաստան ՄԻՏՈՍ 15 (0)
2012 Ռուսաստան Դոնգազդոբիչա սիրող.
2013-2014 Ռուսաստան Չայկա (Պեսչանոկոպսկոե) սիրող.
Մարզչական կարիերա
2013-2016 Ռուսաստան Չայկա (Պեսչանոկոպսկոե)
2016-2018 Ռուսաստան Չայկա (Պեսչանոկոպսկոե) մարզիչ
2018-2019 Ռուսաստան Չայկա (Պեսչանոկոպսկոե)
2019 Ռուսաստան Չայկա (Պեսչանոկոպսկոե) մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Դոնի Ռոստովի օլիմպիական ռեզերվի ուսումնարանի սան է։ 1992-2010 թվականներին պրոֆեսինոալ կարիերան անցկացրել է Ռուսաստանի ստորին դիվիզիոնների «Ռոստսելմաշ»-Ե (1992), Շախտիի «Շախտյոր» (1992-1995, 1998), Դոնի Ռոստոնի ՍԿԱ (1996-1997, 2002), «Խիմկի» (1999-2001), «Տյումեն» (2001), Չիտայի «Լոկոմոտիվ» / «Չիտա» (2003-2006), «Զվեզդա» (2006-2007), «Բատայսկ-2007» (2008), ՄԻՏՕՍ (2010) ակումբներում։ Ռոստովի մարզի առաջնությունում խաղացել է Սուլինի «Դոնգազդոբիչ» (2009, 2012), Պեսչանոկոպսկոեի «Չայկա» (2013-2014) ֆուտբոլային ակումբներում։

Դարձել է երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» (2000) և «Արևելք» տարածաշրջանների հաղթող, ՊՖԼ Գավաթի դափնեկիր (2006)[2]։

2013 թվականից մինչև 2016 թվականի փետրվար և 2018 թվականի ապրիլից եղել է «Չայկա» ակումբների գլխավոր մարզիչը։ Նրա ղեկավարության ներքո ակումբը 2019 թվականին անցել է ՖԱԼ առաջնություն, որը նշանակությամբ երկրորդ դիվիզիոնն է Ռուսաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ 2018/19 մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է ՖԱԼ առաջնության «Հարավ» խմբի լավագույն մարզիչ։

Ծանոթագրություններ խմբագրել