Վիշապաքար (երաժշտական խումբ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիշապաքար (այլ կիրառումներ)
Վիշապաքար (անգլ.՝ Vishapakahr), ամերիկահայ երաժշտական խումբ, կազմավորվել է 2006 թվականի ամռանը Լոս Անջելեսում։ Հանդես է գալիս բլեք-մետալ և հեթանոսական մետալ ոճերով։ Խումբը հիմնվել է Անդրե Ավանեսյանի և Արին Զաքարյանի կողմից, որպես երկու երաժիշտների նախագիծ։ Երկուսն էլ ցանկություն ունեին փորձարկումներ կատարել բլեք-մետալը հնագույն հայկական միջավայրի հետ միաձուլելու գաղափարի շուրջ։ 2006 թ. վերջին խմբին միանում է կիթառահար Վահե Յայմանյանը, որին հաջորդում են մի քանի ամիս աշխատանք երգերի ձայնագրությունների վրա։ 2007 թ. ամռանը մասնակիցների սեփական ֆինանսավորմամբ թողարկվում է առաջին համանուն ալբոմը։ 2008 թ.-ին Անդրե Ավանեսյանը լքում է խումբը, իսկ Արինը ու Վահեն որոշում են շարունակել աշխատանքը խմբում։ Քիչ անց խմբին են միանում բաս-կիթառահար Զարեհ Տեր-Սիմոնյանը, որը նաև ստանձնում է վոկալիստի դերը, և թմբկահար Միքայել Սեմերջյանը, և արդեն 2009 թ. աշնանը խումբը թարմացված կազմով թողարկում է երկրորդ «Red Demo» ալբոմը։
Վիշապաքար | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Լոս Անջելես |
Ժանրեր | բլեք մետալ հեթանոսական մետալ |
Գործունեություն | 2006-ից |
Կայք | MySpace |
Անդամներ | |
Արին Զաքարյան (ռիթմ կիթառ) Վահե Յայմանյան (կիթառ) Զարեհ Տեր-Ստեփանյան (բաս, վոկալ) Միքայել Սեմերջյան (հարվածային) | |
Նախկին անդամներ | |
Անդրե Ավանեսյան (վոկալ, բաս) |
Կազմը խմբագրել
- Արին Զաքարյան - ռիթմ կիթառ
- Վահե Յայմանյան - կիթառ
- Զարեհ Տեր-Ստեփանյան - բաս, վոկալ
- Միքայել Սեմերջյան - հարվածային
Սկավառակագրություն խմբագրել
- 2007 - Վիշապաքար
- Ինտրո
- Ուրարտեան վիշապ
- Քարահունջ
- Արամազդի հիմնը
- Առաքել Մուշեղ
- 2009 - Red Demo
- Spitting the Blood of Ages
- Ride on Nightmares
- Solstice
- The Vanishing