Վինիլային եթերներ, չհագեցած եթերներ։ Վինիլսպիրտի ածանցյալներն են։ Ընդհանուր բանաձեը CH2=CHOR (R-ալկիլ կամ արիլ խումբ է)։ Սեծ մասամբ անգույն հեղուկներ են, վատ են լուծվում ջրում։ Քիմիապես ակտիվ են, մտնում են պոլիմերման, համատեղ պոլիմերման և միացման այլ ռեակցիաների մեջ։ Երկվինիլեթերը՝ СН2=СН—О—СН= =СН2, նարկոտիկ է և խիստ թունավոր, եռում է 39 °C-ում, 360 °C-ում ինքնաբոցավառվում է օդում։ Օգտագործվում է վինիլքլորիդային սոպոլիմեր ստանալու համար։ Վինիլմեթիլեթերը՝ СН2-= =СН—О—СН3, եռում է 6°Cում, օգտագործվում է պոլիվինիլմեթիլեթերի և սոպոլիմերների ստացման համար, ինչպես նաև որպես թաղանթանյութի նիտրատների պլաստիֆիկատոր և պոլիստիրոլի, ալկիդային խեժերի, իոնամերների մոդիֆիկատոր։ Նման կիրառություններ ունեն նաև վինիլբուտիլ և իզոբուտիլեթերները։

Երկվինիլեթեր


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 454