Վիմագրական քար
Վիմագրական քար, խիտ, նրբահատիկ, կարծր կավային կրաքար կամ դոլոմիտ։ Կիրառվում է վիմագրության մեջ։ Առավել հայտնի են Վիմագրական քարի կավճի հասակի կուտակումները Հայաստանի Տավուշի մարզում, վրաստանում, Ադրբեջանում։ Յուրայի հասակի կուտակումներ կան Գերմանիայում, որոնք նշանավոր են բրածո թռչունների գտածոներով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/09/Dolomite-Magn%C3%A9site-_Navarre.jpg/300px-Dolomite-Magn%C3%A9site-_Navarre.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 451)։ ![]() |