Վիկտոր Վասիլևիչ Մոխով (ռուս.՝ Ви́ктор Васи́льевич Мо́хов, հունիսի 22, 1950(1950-06-22), Skopin, Ռյազանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հանցագործ, որը 2000 թվականին առևանգել է 14 և 17 տարեկան երկու անչափահաս աղջիկների և նրանց պահել ու բռնաբարել նկուղում մոտ 4 տարի։

Վիկտոր Մոխով
Ծնվել էհունիսի 22, 1950(1950-06-22) (74 տարեկան)
ԾննդավայրSkopin, Ռյազանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազդվել էAlexander Komin?
Մասնագիտությունհանցագործ և բռնարար
ԿուսակցությունԽՄԿԿ

Ռուսաստանի Ռյազանի մարզի Սկոպինի քաղաքային դատարանը 2005 թվականի օգոստոսի 30-ին դատապարտել էլ Մոխովին՝ 16 տարի 10 ամիս ազատազրկման։ 2021 թվականի մարտի 3-ին Մոխովը պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել։ Մոխովը 6 տարի իրավունք չունի մասնակցել զանգվածային միջոցառումների, գիշերները զբոսնել, ինչպես նաև առանց թույլտվության լքել Սկոպինսկի շրջանը։ Բացի այդ, նա ամիսը երկու անգամ պետք է պրոֆիլակտիկ ներկայանա ոստիկանություն։

Կենսագրություն

խմբագրել

Վիկտոր Մոխովը ծնվել է Ռյազանի շրջանի Սկոպին քաղաքում։ Ավարտել է տեխնիկումը, ստացել լեռնագործի որակավորում։ Իր մասնագիտությամբ նա չի աշխատել, քանի որ շրջանի հանքերը փակվել էին, իսկ նա քաղաքից չի ցանկացել հեռանալ։ Քաղաքի գործարաններից մեկում աշխատել է որպես մեխանիկ։ Եղել է լավագույն աշխատողներից մեկը, բազմիցս հաղթել է մասնագիտական մրցույթներում, արժանացել է պատվոգրերի։

Մինչև 1991 թվականը եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ[1]։

Մոխովի անձնական կյանքը հաջող չի դասավորվել․ 1970-ականների վերջին նա ամուսնացել է, բայց 3 ամիս անց բաժանվել։ Իր հանցագործությունները կատարելու պահին ապրել է մոր հետ, երեխաներ չի ունեցել։

Հանցագործություն

խմբագրել

Մոխովի տան մոտ գտնվող տարածքում եղել է ավտոտնակ, որի տակ նա սարքել է ստորգետնյա բանտ՝ աղջիկների հյուրասիրելու և իր սեռական ամբիցիաները բավարարելու համար։ Ավտոտնակի հետնամասում գտնվել է նկուղի մուտքը, որը ծածկված է եղել թիթեղով և այն ամրացված է եղել մագնիսով։ Նկուղի մուտքն այնքան լավ է քողարկված եղել, որ հետագայում մուտքի դիմաց կանգնած ոստիկանները չեն գտել այն։

Թաքստոցի դռան հետևի մասում եղել են երկհարկանի մահճակալ և մի շարք կենցաղային իրեր՝ էլեկտրական վառարան, սեղան և մի քանի աթոռ։ Աղջիկները զուգարանի համար օգտագործել են դույլ, իսկ լվացարանի համար՝ ջրի կաթսա։ Ներսում եղել է էլեկտրականություն և օդափոխության հարմարանք։ Կերակուրը պատրաստել են աղջիկները։

Առաջին առևանգումը տեղի է ունեցել 1999 թվականի դեկտեմբերին․ 13-ամյա մի աղջիկ իր ընկերոջ հետ հյուր էր գնացել Մոխովին։ Մոխովը խմեցրել է նրանց և ոտնձգություն արել աղջկա հանդեպ, վերջինս մերժել է Մոխովին և փախել թաքստոցից։ Մոխովը հասել է նրան, փողոցում հարվածել գլխին և քարշ տվել թաքստոց։ Երկու շաբաթ Մոխովը աղջկան պահել է թաքստոցում և բռնաբարել։ Աղջկան հաջողվել է փախչել, բայց առևանգման մասին ոստիկանությանը տեղյակ չի պահել։

2000 թվականի սեպտեմբերի 30-ի երեկոյան տասնչորսամյա դպրոցական Եկատերինա Մարտինովային և Ռյազանի 39 արհեստագործական դպրոցի տասնյոթ տարեկան աշակերտուհի Ելենա Սամոխինային Մոխովը հրավիրել է իր մոտ։ Մոխովի հետ է եղել նաև նրա ծանոթը՝ 25-ամյա Ելենա Բադուկինան, ծնունդով Ռյազան քաղաքից, որը ներկայացել է «Լյոշա» անվամբ։ Դա աղջիկների մոտ կասկած չի հարուցել, քանի որ Բադուկինան կարճ սանրվածք և տղամարդու տեսք է ունեցել։ Ալկոհոլային խմիչքների մեջ քնաբեր դեղամիջոցներ ավելացնելուց հետո նա աղջիկներից մեկին քարշ է տվել ավտոտնակ, մյուսին՝ թաքստոց։ Մոխովն աղջիկներին պահել է 43 ամիս և բռնաբարել։ Երբ աղջիկները համառություն են ցուցաբերել, Մոխուվը սոված է պահել նրանց, խփել փողրակով, սենյակում արձակել արցունքաբեր գազ[2]։

Մոխովը կանխել է աղջիկների փախուստի առաջին փորձը և Դանթե Ալիգիերիից մեջբերել. «Բոլորդ կտրեք հույսներդ, քանի որ մտել եք այստեղ»։

Երբ աղջիկները համաձայնել են սեռական հարաբերություններ ունենալ Մոխովի հետ, լավ է վերաբերվել նրանց։ Մոխովը նրանց համար հեռուստացույց, մագնիտոֆոն, գրքեր է գնել։

Մի անգամ Մոխովն աղջիկներին հին ամսագրեր է բերել, որի վրա գրված են եղել նրա՝ ստացողի տվյալները։ Այդպիսով աղջիկներն իմացել են իրենց տանջողի անունն ու գտնվելու վայրը։

Սամոխինան Մոխովից երկու որդի է ունեցել՝ 2001 թվականի նոյեմբերի 6-ին և 2003 թվականի հունիսի 6-ին։ Երկու դեպքում էլ ծնունդն ընդունել է Մարտինովան, որին Մոխովը ծննդաբերության մասին գրքեր է բերել։ Ծննդաբերությունը տեղի է ունեցել հակասանիտարական պայմաններում։ Սամոխինան որդիներին անվանել է Վլադիսլավ և Օլեգ։ Երեխաների համար օրորոց է ծառայել ճամպրուկը։ Մոխովը տղաներին խլել է Սամոխինայից (առաջինին` 2 ամիս անց, երկրորդին՝ 4 ամիս անց) և նրանց թողել բազմահարկ շենքի մուտքի մոտ։

Երկրորդ տղային տանելուց առաջ աղջիկները թաքուն գրություն են թողել երեխայի բարուրի մեջ, սակայն Մոխովն այն գտել է և հանել։ Հետագայում երկու տղաներին որդեգրել են, քանի որ Սամոխինան հոգեբանորեն պատրաստ չի եղել նրանց պահել իր մոտ։

2003 թվականից Մոխովին թվացել է, թե աղջիկներն այլևս չեն դիմադրում, այդ պատճառով նրանց հանել է զբոսանքի։ 2004 թվականի գարնանը Մոխովը հրահանգել է Մարտինովային, որ օգնի իրեն` հրապուրի բժշկական ուսումնարանի մի ուսանողուհու, որին Մոխովը Մարտինովային ներկայացրել է որպես իր զարմուհի։ Մոխովն ուժեղ քնաբեր է լցրել վարձակալողի գինու մեջ, սակայն Մարտինովան աննկատելիորեն հետ է պահել նրան այն խմելուց։ Հետագայում Վիկտորը գտել է աուդիո ձայներիզ, որտեղ եղել է օգնության խնդրանքով ձայնագրություն. «Վիկտորն իմ քեռին չէ։ Նա մեզ նկուղում է պահում 2000 թվականի սեպտեմբերից։ Նա կարող է սպանել մեզ և ձեզ։ Ձայնագրությունը տարեք ոստիկանություն»։

Ուսանողուհին անմիջապես մեկնել է հայրենի Նովոմիչուրինսկ քաղաք և դիմել այնտեղի ոստիկանություն։ Աղջիկների որոնման համար նրանց տվյալներն ուղարկվել են Ինտերպոլ։

Մոխովին հարցաքննության են կանչել դատախազություն, սակայն նա չի խոստովանել երկու աղջիկների առևանգումն ու գերության մեջ պահելը։ Միևնույն ժամանակ օպերատիվ խումբը խուզարկել է Մոխովի ավտոտնակը, բայց նկուղի մուտքը չի կարողացել գտնել։

Կարճ ժամանակ անց նա ընդունել է իր մեղքը և ինքն իր կամքով ցույց տվել նկուղի մուտքը։ Աղջիկներն ազատ են արձակվել 2004 թվականի մայիսի 4-ին։ Ընդհանուր առմամբ նրանք անազատության մեջ նկուղում մնացել են 3 տարի, 7 ամիս, 4 օր և 15 ժամ։

Ազատման պահին Սամոխինան եղել է 8 ամսական հղի՝ իր երրորդ երեխայով։ Ազատվելուց անմիջապես հետո նա վիժել է։

Աղջիկներն ազատ արձակվելուց հետո վերականգնվել են և վերսկսել ուսումը։

Դատահոգեբուժական փորձաքննությունների արդյունքների համաձայն Մոխովը մեղսունակ է ճանաչվել և դատապարտել 16 տարի, 10 ամիս ժամկետով։ Նրա հանցակից Ելենա Բադուկինան ձերբակալվել է նրանից անմիջապես հետո և դատապարտվել 5,5 տարի ժամկետով։

Ազատ արձակվելուց հետո

խմբագրել

2021 թվականի մարտի 3-ին Մոխովն ազատ է արձակվել։ 6 տարի նրան արգելվել է մասնակցել զանգվածային միջոցառումների, գիշերը քայլել, ինչպես նաև առանց թույլտվության դուրս գալ Սկոպինսկի շրջանից։ Նա պարտավոր է ամիսը երկու անգամ պրոֆիլակտիկ այցելել ոստիկանություն։

Ըստ որոշ աղբյուրների, Մոխովը խախտել է վերահսկողության պայմանները, մեկնել Մոսկվա՝ մասնակցելու զրույց-հանդեսի[3]։

Մշակույթում

խմբագրել
  • 2006 թվականին «Հանցավոր Ռուսաստան» շարքը Մոխովի հանցագործությունների մասին նկարահանվել է ֆիլմ՝ «Հույսի իրավունք» անվամբ։
  • «Ազնիվ հետախույզ» շարքով նկարանահանվել է «Բանտի բանտարկյալները» փաստավավերագրական ֆիլմը։
  • «Սիրո գինը» - Ստորգետնյա հրեշը[4]։
  • 2017 թվականին լույս է տեսել Եկատերինա Մարտինովայի «Բանտի բանտարկյալի խոստովանությունները» գիրքը, որում նա պատմում է իր ապրումների և հիշողությունների մասին[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Дэвид Гамбург. (2006). «Документальный фильм из цикла "Криминальная Россия" - "Право на надежду"». Первый канал (Россия).
  2. RV — #2368, 10
  3. Освободившийся после 17 лет заключения «скопинский маньяк» приехал в Москву
  4. Bbc news русская служба холокост нерассказанные истории выживших документальный фильм бибиси, Վերցված է 2021-03-08-ին
  5. Екатерина Валерьевна Мартынова, Исповедь узницы подземелья(չաշխատող հղում) ISBN 978-5-4485-7249-4.

Արտաքին հղումներ

խմբագրել