Վերջնամշակում (գործվածք)

Վերջնամշակում, գործվածքների, լայն իմաստով՝ ապրանքային տեսք տալու համար տեքստիլ գործվածքների ազնվացում։ Վերջնամշակումը ընդգրկում է շոգեմշակումը, սպիտակեցումը, ներկումը, տպանախշումը, վերջնական շոգեմշակումը։ Հաճախ գործվածքների վերջնամշակում ասելով հասկնում են միայն վերջնական շոգեմշակումը, գործվածքների ապրետավորում, միջնաթելի շեղվածքներն ուղղելով լայնացում, հարդարում, շոգեմշակում, փափկացում են, ինչպես նաև գործվածքների վերջնամշակման հատուկ տեսակներ, որոնք գործվածքին հաղորդում են չճմրթվելու, չկծկվելու հատկություններ, անջրանցիկություն և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 417