Բացել գլխավոր ցանկը
Leg flexor spf.png

Վերնոսկրի Բորբոքում, պերիօստիտ, վերնոսկրի սուր կամ քրոնիկական, հաճախ վարակական բնույթի հիվանդություն։ Առաջանում է վնասվածքների կամ վարակական պրոցեսների (թարախային վարակ, տուբերկուլոզ, սիֆիլիս ևն) հետևանքով։ Վերնոսկրի բորբոքումը հաճախ ուղեկցվում է օստեոմիելիտի կամ ոսկրի այլ հիվանդությունների հետ։ Ախտանշաններն են․ մարմնի ջերմաստիճանի ընդհանուր և տեղային բարձրացում, ցավեր, բորբոքման հատվածի կարմրություն և այտուցվածություն։ Ռենտգենախտորոշմամբ երբեմն նկատվում են նաև վերնոսկրի հաստացումներ։ Արտաքինից ոսկրերը ծածկված են շարակցական հյուսվածքով՝վերնոսկրով,որը կիպ հարում է ոսկրի հիմնական նյութին։

ԲուժումըԽմբագրել

Հանգիստ, անտիբիոտիկներ, հակաբորբոքային միջոցներ, ֆիզիոթերապիա, հազվադեպ՝ վիրաբուժական միջամտություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 414