Վերա Ադլովա (մինչև ամուսնությունը՝ Ստուդենա, չեխ․՝ Věra Adlová, հուլիսի 22, 1919(1919-07-22)[2][1], Պրահա, Չեխոսլովակիա[1] - հուլիսի 28, 1999(1999-07-28)[2][1], Պրահա, Չեխիա), չեխ գրող, լրագրող, թարգմանիչ։ Մանկական գրքերի հեղինակ է։ Գրող և նկարիչ Զդենեկ Ադլայի կինն է։

Վերա Ադլովա
Věra Adlová
Ծննդյան անունչեխ․՝ Věra Studená[1]
Ծնվել էհուլիսի 22, 1919(1919-07-22)[2][1]
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[1]
Վախճանվել էհուլիսի 28, 1999(1999-07-28)[2][1] (80 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխիա
Մասնագիտությունգրող, թարգմանչուհի և լրագրող
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
ԱմուսինԶդենեկ Ադլա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է նկարիչ-վերականգնողի ընտանիքում։ Պրահայում դպրոցն ավարտելուց հետո (1938) Կարլովի համալսարանի արվեստի ֆակուլտետում ուսումնասիրել է լատիներեն, հունարեն և բանասիրություն։

Գերմանական զավթիչների կողմից համալսարանը փակելուց հետո աշխատել է Պրահայի արխիվում։ Համալսարանն ավարտել է 1948 թվականին։ Այդ թվականին էլ միացել է Սոկոլյան շարժմանը, եղել է մասնագիտացված ամսագրի խմբագիրը։

1949 թվականին ամուսնացել է գրող և նկարիչ Զդենեկ Ադլայի հետ, որի հետ աշխատել է մի քանի գրքերի վրա։

1949—1952 թվականներին եղել է «Svět sovětů» («Խորհրդային աշխարհ») ամսագրի խմբագիր։ 1952-1955 թվականներին ամուսնու հետ բնակվել է ԽՍՀՄ-ում, որտեղ աշխատել է Մոսկվայի ռադիոյի չեխական բաժնում։ Վերադարձից հետո որպես խմբագիր աշխատել է «Melantrich» հրատարակչությունում, իսկ 1958 թվականից եղել է Քաղաքական գրականության պետական հրատարակչության խմբագիր։

1960 թվականից եղել է Մանկական գրականության պետական հրատարակչության խմբագիր, 1972—1975 թվականներին՝ գլխավոր խմբագիր։ 1980-ական թվականներին աշխատել է որպես Չեխոսլովակիայի գրողների միության ներքին կապերի քարտուղար։

Ստեղծագործություններ խմբագրել

1950-ական թվականների կեսերին «Խորհուրդների աշխարհ», «Գույն», «Ոսկե մայիս», «Ժողովուրդ» ամսագրերում հրատարակել է երեխաների և պատանիների համար հոդվածներ, ակնարկներ, արձակ ստեղծագործություններ, 1970—1980-ական թվականներին տպագրվել է «Գրական ամսագրում»։

Ընտրյալ մատենագրություն խմբագրել

  • Vestonie (1946);
  • Život, který jsme milovali (1948);
  • Kouzelná skříňka (1960);
  • Na shledanou, Mořský vlku (1960);
  • Krásná a slavná (1961);
  • Honička nad Prahou (1962);
  • O zmrzlé elektřině (1963);
  • Mirka to ví nejlíp (1964);
  • Blues pro Alexandru (1966);
  • Výprodej spravedlivých (1966);
  • O dívčí literatuře (1972);
  • Jarní symfonie (1973);
  • Vyprávění o veliké zemi (1974);
  • Dětství a fantazie (1974);
  • Pohádky pro Kačenku (19750);
  • Růže z Flander (1976);
  • Říkáte, abych věřil? (1979);
  • Jenny (1980);
  • Proměny lásky (1980);
  • Vojta a medvěd Petr (1982);
  • Trpká vůně podzimu (1983);
  • Má drahá… (1989);
  • Safari styl (1995) և այլն։

Կատարել է թարգմանություններ լատիներենից և ռուսերենից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել