Վերան և Անֆիսան դասի ժամին

Վերան և Անֆիսան դասի ժամին (ռուս.՝ Вера и Анфиса на уроке в школе), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանել է Վալերի Ֆոմինը` Սվերդլովսկի կինոստուդիայի պատվերով, ըստ Էդուարդ Ուսպենսկու պատմվածքի մոտիվների։

Վերան և Անֆիսան դասի ժամին
ռուս.՝ Вера и Анфиса на уроке и в школе
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՎալերի Ֆոմին
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի
ՀնչյունավորումՕլեգ Բասիլաշվիլի
ԵրաժշտությունԳրիգորի Գլադկով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Թվական1988

Վերա անունով աղջկա և նրա ընկերուհու` Անֆիսա անունով կապիկի մասին եռագրության վերջին ֆիլմն է։

Սյուժե խմբագրել

«Մի մեծ քաղաքում ապրում էր Վերա անունով մի աղջիկ։ Նրա մայրն աշխատում էր հաշվապահությունում, իսկ հայրը բեռնակիր էր նավահանգստյան քաղաքում»։ Այս խոսքերով սկսում է Վերայի և Անֆիսայի ընկերության մասին հետաքրքիր պատմությունը։

Վերայի հայրը տուն է բերում մի փոքրիկ կապիկ, և ընտանիքի կյանքը հավիտյան փոխվում է։ Նրան ընտանիքում հայտնվում է երկրորդ երեխան` Անֆիսան, իսկ Վերան հավատարիմ ընկերուհի և ուղեկից է ձեռք բերում։ Նրանց հետ հաճախ տարբեր արկածներ էին տեղի ունենում։ Դրանք երբեմն տխուր էին լինում, նաև` վտանգավոր, բայց միևնույն ժամանակ զվարճալի էին։ Մի անգամ կենսաբանության ուսուցչուհին Վերային խնդրում է Անֆիսային դպրոց բերել, որպեսզի դպրոցականերին պատմի մարդու` կապիկից ծագման և նրանց մեջ եղած տարբերությունների մասին։ Պատմությունն, իհարկե, հետաքրքրիր և անսովոր էր, որը դուր է գալիս թե՛ ուսուցչուհուն, թե՛ Վերայի դասընկերներին։

Հեղինակներ խմբագրել

Սցենարի հեղինակ Էդուարդ Ուսպենսկի
Ռեժիսոր Վալերի Ֆոմին
Բեմադրող նկարիչներ Վալերի Ֆոմին, Ն. Պավլով
Օպերատոր Վյաչեսլավ Սումին
Մուլտիպլիկատոր Տատյանա Մուխլինինա
Կոմպոզիտոր Գրիգորի Գլադկով
Հնչունային օպերատոր Օլգա Մատվեևա
Մոնտաժող Սվետլանա Տարիկ
Հեղինակի տեքստը կարդում է Օլեգ Բասիլաշվիլի
Խմբագիր Ի. Բոգուսլավսկի
Ֆիլմի տնօրեն Վալենտինա Խիժնյակովա

Թողարկում տեսաերիզով խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս հրատարակվել է DVD ձևաչափով, օրինակ` «Անֆիսայի և Վերայի մասին» մուլտֆիլմերի հավաքածուում[1]։

Տես նաև խմբագրել

«Վերայի և Անֆիսայի մասը» շարքում ներառված են երեք մուլտֆիլմեր[2].

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Успенский Эдуард Пластилиновая ворона и другие сказки. — М.: АСТ, 2005. — 64 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-029940-0 В т. ч. «Про Веру и Анфису»
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 675-676. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ խմբագրել