Վերահսկիչ-չափիչ միջոցներ

Վերահսկիչ-չափիչ միջոցներ տեխնիկայում, դետալների և պատրաստի շինվածքների գծային և անկյունային չափերը չափելու և վերահսկելու համար կիրառվող միջոցների խմբի ընդհանրացված անվանում։

Փորձնական ճանապարհով ֆիզիկ, մեծության արժեքը որոշելու համար նախատեսված նորմավորված չափաբանական պարամետրերով կամ հատկություններով տեխնիկական միջոցներն ընդունված է անվանել չափման (չափիչ) միջոցներ։ Եթե փորձնական ճանապարհով ֆիզիկ, մեծության արժեքը որոշելիս անհրաժեշտ է պարզել չափը նորմավորված թույլատրելի արժեքների սահմաններում է թե ոչ, ապա այդ միջոցները կոչվում են վերահսկիչ։ Չափման համար կիրառվող բոլոր սարքերը, որոնցով կարելի է հաշվարկել չափի արժեքը, կարող են օգտագործվել նաև վերահսկման համար։ տրիզուբեց կալիսոի վրա շարիկները կտկտալով

Տեսակներ խմբագրել

Վերահսկիչ-չափիչ միջոցներ պայմանականորեն բաժանվում են՝

  • չափիչ գործիքների (քանոններ, տրամաչափեր, ձողակարկիններ)
  • չափիչ սարքերի (պրոֆիլաչափեր, միկրոկատորներ են)։

Պետական ստանդարտներում ընդունված է վերահսկիչ-չափիչ միջոցներ չափերի (նախատեսված է տրված չափի ֆիզիկ, մեծությունը վերարտադրելու համար, օրինակ, ծայրաչափեր, տրամաչափեր) և չափիչ սարքերի խոշորացված բաժանում։

Ըստ գործողության սկզբունքի տարբերում են մեխանիկական, օպտիկական, էլեկտրական և պնեմատիկ կամ համակցված (օպտիկամեխանիկական, պնեմաէլեկտրական, պնեմալօպտիկական են) չափիչ սարքեր։ Մարքի գործողության սկզբունքը հաճախ արտացոլվում է նրա անվանման մեջ, օրինակ, էլեկտրաինդուկտիվ պրոֆիլաչափ, ներքին չափերը չափելու պնեմաիկ սարք են։ Կախված գործողության սկզբունքից՝ չափիչ սարքերն ունեն տարբեր փոխակերպիչ տարրեր (օրինակ, մեխանիկական սարքերում օգտագործում են մեխանիկական փոխակերպիչ հարմարանքներ, օպտիկական չափիչ սարքերում փոխակերպիչ հարմարանքների գործողության սկզբունքը հիմնված է լուսային երևույթների, էլեկտրական սարքերում՝ էլեկտրական երևույթների վրա են)։

Սարքի շահագործման բնութագրեր խմբագրել

Սարքի շահագործման բնութագրերը որոշող հիմնական չափաբանական ցուցանիշներն են սանդղակի բաժանման արժեքը, չափումների տիրույթը, սահմանը և սխավանքը։ Պայմանականորեն տարբերում են՝

  • ունիվերսալ (չափում և վերահսկում են գծային մեծությունները՝ անկախ վերահսկվող դետալի համադասավորությունից)
  • հատուկ (նախատեսված են կամ որոշակի կոնստրուկցիայի դետալներ կամ որոշակի պարամետրի շինվածքներ չափելու համար) վերահսկիչ-չափիչ միջոցներ։

Ըստ դետալի նկատմամբ տեղադրման դիրքի տարբերում են՝

  • մակադիր (չափման միջոցները տեղադըրվում են դետալի վրա),
  • հաստոցային (չափման ժամանակ դետալը տեղադրվում է սարքի վրա),
  • հենադիր (չափման միջոցները դետալի հետ կոորդինացվում են մեկ բազային մակերեույթի նկատմամբ) վերահսկիչ-չափիչ միջոցներ։

Ըստ դետալների հետ փոխազդեցության բնույթի տարբերում են՝

  • կոնտակտային (զգայուն տարրը դետալի մակերևույթի հետ ունի մեխանիկական կոնտակտ)
  • անկոնտակտ։

Կախված չափման պրոցեսում օպերատորի մասնակցության աստիճանից՝ վերահսկիչ-չափիչ միջոցները լինում են ձեռքի, մեքենայացված, կիսաավտոմատ և ավտոմատ (տես վերահսկում ավտոմատ)։ Վերահսկիչ-չափիչ միջոցներ զարգացման հիմնական ուղղություններից է անմիջականորեն աշխատատեղերում օգտագործելու համար նախատեսված չափերի և սարքերի ստեղծումը։ Ընդ որում մեծ նշանակություն է արվում մեծ մաշակայունություն և ճշգրտություն ունեցող նեղ մասնագիտացված վերահսկիչ-չափիչ միջոցների մշակմանը, օրինակ, որոշ Վերահսկիչ-չափիչ միջոցների կոնտակտային մասերը հանդերձվում են կարծր համաձուլվածքներից և ալմաստից պատրաստված թիթեղներով, էլեկտրական փոխակերպիչ հարմարանքներով սարքերն ունեն 1 մկմ և պակաս բաժանման արժեքով հաշվարկային համակարգեր։ Առավել հեռանկարային են մշակման տեխնոլոգիական պրոցեսին անմիջականորեն մասնակցող (տես վերահսկում ակտիվ) վերահսկիչ-չափիչ միջոցները պարամետրերը, դետալների՝ կլորությունից շեղումները վերահսկելու, ատամնամշակման հաստոցների կինեմատիկ սխալանքը չափելու և այլ սարքերի ստեղծումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 393