«Վերադարձ դեպի Գյուրուն», "Back to Gürün LLC" ընկերության նկարահանած ֆիլմ։ 2015 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում[1]։

Վերադարձ դեպի Գյուրուն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Թվական2015
ՌեժիսորԱդրինե Գրիգորյան
ՊրոդյուսերԿարա Սեթյան Մարսթոն
Սցենարի հեղինակԴրու Ջոնս
Կարա Սեթյան Մարսթոն
Ադրինե Գրիգորյան
ՕպերատորՎահագն Տեր-Հակոբյան
ԿինոընկերությունBack to Gürün LLC
Տևողություն64 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Ադրինե Գրիգորյանի դեպի Գյուրուն ուղևորության մասին։ Ադրինեն 1915 թվականի ցեղասպանության ժամանակ Գյուրունից հեռացած պապիկի հետքերով վերադառնում է Թուրքիա, որպեսզի գտնի պապիկի ծննդավայրը, տունը։ Պապը Ցեղասպանությունից փրկվելու նպատակով հեռացել էր իր հարազատ գյուղից, բայց միշտ հիշում էր նրա մասին, ուներ գյուղի գրավոր նկարագրությունը։

Ադրինեն Թուրքիայում հանդիպում է տարբեր թուրքերի, որոնք ցանկանում են օգնել նրան, սակայն նրանց բոլորի մոտ առկա է վախի զգացումը։ Վախ, որը չի ճանաչում ոչ ժամանակ, ոչ տարածություն, որը ստիպում է մարդկանց հերքել անհերքելին, դավաճանել ճշմարտությանը։

Պատմությունը երևան է բերում «լռեցված» ցեղասպանության տևական ազդեցությունը, որ փոխանցվել է սերնդեսերունդ, ինչպես նաև անհատի փնտրտուքը լուծում գտնելու ճանապարհին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Վերադարձ դեպի Գյուրուն» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Հայկական համայնապատկեր»-ում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. «Խորհուրդ ենք տալիս դիտել… «Վերադարձ դեպի Գյուրուն»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել