Վեներա Բոյախչյան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոյախչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վեներա Գեղամի Բոյախչյան (մայիսի 8, 1940(1940-05-08), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ, թմրաբույժ, հոգեթերապևտ։

Վեներա Բոյախչյան
Ծնվել էմայիսի 8, 1940(1940-05-08) (83 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1962)
Մասնագիտությունհոգեբույժ, թմրաբույժ և հոգեթերապևտ
ԱշխատավայրԵրևանի թիվ 4 պոլիկլինիկայի հոգեթերապևտ

Կենսագրություն խմբագրել

Վեներա Բոյախչյանը ծնվել է 1940 թվականին Կիրովական քաղաքում։ 1956-1962 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-կանխարգելողական ֆակուլտետում։ 1962-1965 թվականներին աշխատել է Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում՝ որպես բաժանմունքի վարիչ։ 1965-1967 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում։ 1967-1973 թվականներին աշխատել է Երևանի հանրապետական հոգեբուժական կլինիկական հիվանդանոցում՝ որպես օրդինատոր։ 1973-1976 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային հոգեբուժական դիսպանսերում՝ որպես ստացիոնար բաժանմունքի օրդինատոր։ 1976-1983 թվականներին աշխատել է Երևանի հանրապետական թմրաբուժական դիսպանսերում՝ որպես թմրաբույժ։ 1983 թվականից աշխատում է Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում՝ որպես հոգեթերապևտ։ 1964, 1989, 1996 (Երևան) և 1966, 1978 (Մոսկվա) թվականներին անցել է հոգեբուժության, թմրաբուժության, հոգեթերապիայի վերապատրստման դասընթացներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարություն Մինասյան, «100 հայ հոգեբույժներ», Գիրք Ա, Երևան, 2002.