Վեբլենի էֆեկտ, ցուցադրական սպառում, որը տեղի է ունենում, երբ սպառվում են ապրանքներ, որոնք մատչելի չեն սովորական սպառողների մեծամասնության համար իրենց բարձր գների պատճառով։ Նման սպառումը պայմանավորված է անհատի բացառիկությունը ցուցադրելու ձգտումով, որը կարող է իրեն թույլ տալ նման սպառումը[1]։ Անվանվել է տնտեսագետ Թորստեյն Վեբլենի պատվին[2]։

Վեբլենի էֆեկտը «գին-պահանջարկ» կորերով։ p՝ գին, q՝ պահանջարկ։ Սովորական ապրանքների գների բարձրացումը նվազեցնում է պահանջարկը (կապույտ գիծ)։ Վեբլենի ապրանքները շարժվում են շագանակագույն կորով, ներքևի երկար սլաքը բնութագրում է էֆեկտի չափը:

Երբ գնման շարժառիթը դառնում է ոչ թե ապրանքի կամ ծառայության սպառման օբյեկտիվ պահանջը, այլ ֆինանսական հնարավորությունները ցուցադրելու սուբյեկտիվ ցանկությունը, պահանջարկի օրենքի խախտում է նկատվում․ ապրանքի կամ ծառայության գնի բարձրացումը հանգեցնում է ոչ թե պահանջարկի իջեցման, այլ բարձրացման սպառողների որոշակի խմբի շրջանում[3]։ Վեբլենի էֆեկտի ամենահասարակ օրինակներից մեկը թանկարժեք շամպայնն է[4]։

Գների աճի դեպքում պահանջարկի նման աճը ցույց են տալիս Գիֆենյան ապրանքները, բայց դրանք վերաբերում են ամենօրյա էժան ապրանքներին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Вечканов Г. С. Экономическая теория: учебник для ВУЗов. — 3-е издание. — СПб.: Питер, 2011. — С. 97. — 512 с. — ISBN 978-5-459-00302-4
  2. Veblen, T. B. (1899). The Theory of the Leisure Class. An Economic Study of Institutions. London: Macmillan Publishers.
  3. John C. Wood (1993). Thorstein Veblen: Critical Assessments. Psychology Press. ISBN 978-0-415-07487-2.
  4. «Price tag can change the way people experience wine, study shows». news-service.stanford.edu. 2008 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.

Գրականություն խմբագրել

  • Պահանջարկի պարադոքսներ // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.