«Վարյոնիի վերջին գործը» (ռուս.՝ «Последнее дело Варёного»), կատակերգական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիտալի Մելնիկովը Վլադիմիր Զայկինի սցենարով «Գոլոս» կինոստուդիայում, Ռոսկոմկինոյի, «Լենֆիլմ» և «Կրամս-ֆիլմ» կինոստուդիաների մասնակցությամբ 1994 թվականին[1]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1994 թվականի նոյեմբերին։

Վարյոնիի վերջին գործը
ռուս.՝ Последнее дело Варёного
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական1994
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիտալի Մելնիկով
Սցենարի հեղինակՎլադիմիր Զայկին
ՕպերատորՎալերի Միրոնով
ԵրաժշտությունԱնդրեյ Սիգլե
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն76 րոպե

Սյուժե խմբագրել

Մանկական սննդի արտադրության մի ընկերության Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի առաքիչ Միտյա Սիզուխինը պատահաբար կոկաին է հայտնաբերում իր փոխադրած պատրաստի արտադրանքի փաթեթներում։ Տնօրենի հետ անկեղծ խոսելուց հետո նա հասկանում է, որ դարձել է թմրամոլների ակամա աջակիցը։

Միտյայի գլխում հասունանում է տնօրենի չհրկիզվող պահարանում պահվող հանցավոր ճանապարհով վաստակած գումարները հափշտակելու ծրագիրը, և նա օգնության համար դիմում է ռեցիդիվիստ Վարենցովին՝ Վարյոնի մականունով՝ գայթակղելով նրան արտարժույթով խոշոր գումարով։

Կողոպուտը հաջող է ընթանում, սակայն նախօրեին գանգուղեղային վնասվածք ստացած Վարյոնին նույն գիշերը մաֆիոզին է տանում հափշտակված փողերի պայուսակը։ Դա կրկնվում է երեք անգամ, քանի դեռ իրավապահ մարմինները չեն հետաքրքրվում հանցագործների ոչ ստանդարտ պահվածքով, որոնք ամեն անգամ կամավոր հանձնում են իրենց սեփական ավարը։

Դերերում խմբագրել

  • Վիկտոր Ստեպանով – Վարյոնի (Վասիլի Վիկտորովիչ Վարենցով)
  • Վիտալի Սկվորկին – Միտյա Սիզուխին (հնչյունավորել է Անդրեյ Կրասկոն)
  • Օլգա Մաշնայա – Կատյա Սիզուխինա
  • Անդրեյ Ուրգանտ – Կաշուրնիկով
  • Ելենա Դրապեկո – Վարենցովա
  • Գալինա Գուդովա – հեռուստահաղորդավար
  • Էրա Զիգանշինա – Սվետլանա Անդրեևնա
  • Լև Ելիսեև – Գեորգի Նոդարովիչ, Սվետլանա Անդրեևնայի երկրպագուն
  • Վերա Կարպովա – Եվգենի Իվանովնա
  • Վիկտոր Մելիխով – հեռուստահաղորդավար Վիտյա
  • Ալլա Օդինգ – Ալլա Բորիսովնա
  • Գելի Սիսոև – Պյոտր Իվանովիչ
  • Գալինա Բարանովա – երգչուհի
  • Իրա Դերյագինա – Թամարկա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Զայկին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վիտալի Մելնիկով
  • Բեմադրող օպերատոր՝ Վալերի Միրոնով
  • Կոմպոզիտոր՝ Անդրեյ Սիգլե
  • Բեմադրող նկարիչ՝ Անդրեյ Վասին

Մրցանակներ խմբագրել

  • «Համաստեղություն» կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (1994)
  • Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի մրցանակ (ռեժիսոր՝ Վ. Մելնիկով, դերասան՝ Վ. Ստեպանով, սցենարիստ Վ. Զայկին, 1994)
  • Գ. Կոզինցևի անվան մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (Վ. Մելնիկով, 1994)

Ծանոթագրություններ խմբագրել