Վարձով ընտանիք (ֆիլմ)
Վարձով ընտանիք (անգլ.՝ Borrowed Hearts), ամերիկյան ֆիլմ[1], սուրբծննդյան կատակերգություն մելոդրամայի տարրերով այն մասին, որ անհրաժեշտ է հրաշքների հավատալ անգամ այն ժամանակ, երբ կյանքը ցույց է տալիս իր ամենամռայլ կողմերը։ Ֆիլմի ռեժիսորն է Թեդ Քոթչեֆն է, գլխավոր դերերում խաղում են Ռոմա Դաունին և Էրիկ Մըքքորմակը[2]։
Վարձով ընտանիք անգլ.՝ Borrowed Hearts | |
---|---|
Երկիր | Կանադա ԱՄՆ |
Ժանր | դրամա և սուրբծննդյան ֆիլմ |
Թվական | 1997 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ted Kotcheff? |
Սցենարի հեղինակ | Pamela Wallace? |
Դերակատարներ | Ռոմա Դաունի, Eric McCormack? և Հեկտոր Էլիզոնդո |
Երաժշտություն | John Welsman? |
Նկարահանման վայր | Տորոնտո |
Սյուժե
խմբագրելՍեմ Ֆիլդը հաջողակ գործարար է, արդյունաբերողի և գործարանատիրոջ ընտանիքի ժառանգ։ Հայտնի լինելով որպես աշխատամոլ` Սեմն ուղղակի վայելում էր կանանց ընկերակցությունն ու ընկերուհիներին փոխում էր թաշկինակի պես։ Մի օր Սեմի մամուլի քարտուղարը` Դեյվ Էբերը, հայտարարում է, որ կազմակերպության մի հնարավոր գնորդ Սեմին համարում է ընտանիքի կատարյալ հայր ու ամուսին։ Սեմը հիացած չէր իր այդ լուրով, բայց այնուամենայնիվ համաձայնում է վարձել դերասանների, ովքեր պետք է խաղան որպես նրա կին և որդի։ Մի քանի անհաջող փորձերից հետո Սեմն ի սպառ կորցնում է հաջողակ գործարքի հույսը, երբ հանկարծ նրա տուն է վազում յոթնամյա մի աղջիկ։ Աղջկա անունը Զոի Ռասել է, և նա հաճախ է ընկնում անհարմար իրավիճակների մեջ` իր ավելորդ էներգիայի պատճառով։ Զոիի մայրը, Քեթլինը, միայնակ մայր է և փորձում է համատեղել մայրական պարտականությունները փող աշխատելու հետ։ Ճակատագրի հեգնանքով Քեթլինն աշխատում է Սեմի գործարանում։ Մի ժամանակ նա երազում էր նկարիչ դառնալու մասին, բայց նրա ամուսինը նրան միայնակ էր թողել փոքրիկ աղջկա հետ` հեռանալով առանց որևէ բացատրության։
Քեթլինին մեծ գումար է առաջարկում` Զոիի հետ Սեմի ընտանիքի դերը կատարելու համար։ Նա Սեմի վրա տպավորություն չի թողնում, սակայն նա ստիպված ընտրում է այս տարբերակը, քանի որ մյուս հավակնորդների կեցվածքը չափից դուրս արհեստական էր։ Քեթլինը նույնպես այդքան գոհ չէ ստեղծված իրավիճակից, սակայն նրան գումար է անհրաժեշտ տան վարձը վճարելու համար, և բացի այդ, Զոին սիրահարվել է Սեմի տանը. չէ՞ որ այդ տունը ճիշտ նրա տիկնիկի տնակն է։ Վարսավիրները և դիզայներները օգնում են մորը և աղջկան զգեստներ ընտրել, իսկ Սեմի աշխատակիցները նրանց սովորեցնում են, թե ինչ կարելի է և ինչ չի կարելի ասել Պարոն Դել Կամպոյի ներկայությամբ։ Նա պլանավորում է մնալ առանձնատանը հանգստյան օրերին և Զոին հմայված է նրանով, քանի որ վստահ է` նա հրեշտակ է և իջել է երկնքից։
Երբ Խավիերը հայտարարում է, որ ինքը մնալու է մինչև բանակցությունների ավարտը, այսինքն, ևս երկու շաբաթ, Զոին, ի տարբերություն Սեմի և Քեթլինի, հիացմունքի մեջ է։ Սեմը հուսահատված է, քանի որ ընտանեկան խաղերը նրան բավականին հոգնեցրել են։ Քեթլինը ցնցված է իր աղջկա հանդեպ նրա վերաբերմունքից և միանգամից որոշում է թողնել ամեն ինչ և վերադառնալ տուն։ Հենց այդ օրը Սեմը գալիս է նրա տուն և ներողություն է խնդրում և խնդրում է հետ վերադառնալ։
Հաջորդ գիշեր «ընտանիքը» և Խավիերը դուրս են գալիս սահելու չմուշկների վրա, և այդ ժամանակ Զոին համոզվում է, որ Խավիերը հրեշտակ է։ Սեմը սիրախաղ է անում Քեթլինի հետ և հասկանում է, որ նրա հետ իրեն ավելի հաճելի է, քան մնացած աղջիկների, ովքեր նրա ուշադրությանն էին արժանանում։ Երբ «ընտանիքի» ներսում հարաբերությունները սկսվում են կարգավորվել, հանկարծ հայտնվում է Ջերին` Զոիի հայրը։ Նա պահանջում է պատմել ողջ ճշմարտությունը, հակառակ դեպքում սպառնում է ձախողել պայմանագիրը։ Սեմը նրան գումար է առաջարկում` լռելու և մինչև Սուրբ Ծնունդ ընտանիքի հետ կապ չունենալու համար։ Քեթլինը շուտով իմանում է, որ Սեմի և Խավիերի միչև եղած գործարքը ենթադրում է ոչ թե միավորում, ինչպես նա ենթադրում էր, այլ ընկերության վաճառք։ Իսկ նա նշանակում է, որ արտադրությունը պետք է տեղափոխվի Մեքսիկա, որին կհետևի գրեթե բոլոր աշխատակիցների, այդ թվում և` Քեթլինի, աշխատանքից հեռացումը։ Ի պատասխան դրա` նա ցույց է տալիս Սեմին, թե այդ աշխատանքը որքան է պետք աշխատակիցներին, և դա Սեմին շատ դժվար դրության մեջ է դնում։ Սուրբ ծննդյան առավոտը Խավիերն ստորագրում է պայմանագիրը, սակայն Սեմը հրաժարվում է, ասելով որ ինքը չի աշխատում Սուրբ Ծննդյան օրերին։ Դրա փոխարեն նա համբուրում է Քեթլինին, ինչը վշտացնում է Զոիին։ Հետո հայտնվում է Ջերին և շփոթության մեջ է գցում Խավիերին։ Սեմը բացատրում է ամբողջ իրավիճակը և հրաժարվում է ստորագրել պայմանագիրը։ Ջերին այդ ժամանակ պատրաստվումէ հեռանալ` հավաստիացնելով Զոիին, որ նրա համար ավելի լավ կլինի մնալ Սեմի և Քեթլինի հետ։ Այնուամենայնիվ, նա հուսահատված է և փախչում է տնից` բարձրանալով ծառը` տեսնելու համար, թե ինչպես է հեռանում իր հայրը։ Նա կախված է ճյուղից և վախենում է ընկնելուց։ Սեմը նրան ասում է, որ սիրում է իրեն և վստահեցնում է, որ կբռնի նրան։ Այդպես էլ լինում է, և աղջիկը նրան ընդունում է իր նոր հոր փոխարեն։
Մրցանակներ և առաջադրումներ
խմբագրել- «Գեմինի» մրցանակ, Կանադա (1998)
- «Գեմինի» մրցանակի առաջադրում «Լավագույն ռեժիսոր դրամատիկական ծրագրում կամ մինի սերիալում» անվանակարգում
- «Գեմինի» մրցանակի առաջադրում «Լավագույն երաժշտություն» անվանակարգում
- «Գեմինի» մրցանակի առաջադրում «Լավագույն հեռուստաֆիլմ կամ մինի սերիալ» անվանակարգում
- «ԱԼՄԱ» մրցանակ, ԱՄՆ (1998)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վարձով ընտանիք»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Borrowed Hearts: A Holiday Romance Overview Արխիվացված 2007-10-27 Wayback Machine The New York Times