«Վարդ Էմիլիին» (անգլ.՝ A Rose for Emily), ամերիկյան պատմվածք, գրող Ուիլյամ Ֆոլքների ստեղծագործություններից, առաջին անգամ հարատարակվել է «Forum» հրատարակչությունում 1930 թվականի ապրիլի 30-ից, պատմվածքի իրադարձությունները տեղի են ունենում Ջեֆիրսոն քաղաքում։ Սա եղել է Ֆոլքների առաջին պատմվածքը, որը տպագրվել է պաշտոնական թերթում։

Վարդ Էմիլիին
անգլ.՝ A Rose for Emily
ՀեղինակՈւիլյամ Ֆոլքներ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն և անգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1930

Անվանումներ խմբագրել

Ուիլյամ Ֆոլքների խոսքերով «պատմվածքի վերնագիրը այլաբանական է, մեր առջև ներկայացված է մի կնոջ ողբերգություն, որի հետևանքները անուղղելի են, սակայն ես խղճում եմ այդ կնոջը և պատմվածքի վերնագրով ես այսպես ասած, ողջունում եմ նրան, այնպես ինչպես ողջունում են ձեռքով»[1]։

Սյուժե խմբագրել

Պատմությունը սկսվում է կարճ հաղորթագրությամբ, որտեղ գրված էր հարավում ապրող չամուսնացած ծեր կնոջ` Էմիլ Գրիգսոնի հուղարկավորության և նրա խելահեղ պահվածքի մասին, ում անընդմեջ երկար ժամանակ հետապնդում էին հնացած հուշերը։ Էմիլին սերում էր մի մինչպատերազմյան հարավային արիստրոկրատ ընտանիքից, ռազմական պատերազմից հետո Գրիրսոնի համար գալիս են դժվար ժամանակները։ Նա և իր հայրը, վերջին երկուսն էին իրենց տոհմից,կարծես շարունակում եին ապրել անցյալում։ Նրանցից ոչ մեկը, երբեք չէր համաձայնվի Էմիլլին ամուսնացնել մի մարդու, հետ ում սոցիալական կարգավիճակը ցածր է։ Երբ Էմիլին ընդամենը 13 տարեկան էր, նրա հայրը մահացել էր, նա չէր կարողանում ընդունել այն փաստը, որ իր հայրը արդեն 3 օր մահացած էր, հասարակությունը կիսում էր նրա վիշտը:Մինչ համակերպվելով հոր մահվան հետ Էմիլլին շատ է տառապում։ Նա ընկերանում և տեղափոխվում է ապրելու մի հյուսիսացի աշխատակցի` Հոմերոս Բերրոնամի մոտ, ով ժամանել է քաղաք, մայթերի կապալառների կարուցման համար։ Այդ լուրը զարմացնում է Ջեֆերսոնի հասարակուրյանը։ Այդպիսի ամուսնությունը շատ հեռու էր հասարակ ամուսնություններից, հատկապես Գրիրսոնի ընտանիքում, բացի այն որ հենց ինքը Հոմերոսն էր պարծենում որ ինքը հավատարիմ բակալավցի է եղել։ Քաղաքացիները դիմում են Էմիլիի զարմիկներին, նրանք Էմիլիի միակ ընտանիքն էին, ամեմահարազատ բարեկամները, սակայն Էմիլիին և նրա հայրը երբեք չէին հարմարվում նրանց հետ։ Զարմիկները նամակ գրեցին և եկան Ջեֆերսոն, սակայն շուտով ձերք բերեցին ավելի վատ համբավ քան Էմիլլին։ Սկսվում են նոր զարգացող հարաբերություններ զարմիկների և Հոմերոսի միջև, և քաղաքը սկասում է խոսել այն մասին, որ առաջիկայում հարսանիք է լինելու։ Հոմերոսը ժամանակավոր գնում է քաղաքից, դա հնարավորություն տվեց Էմիլիին վեջնականապես ազատվել իր զարմիկներից։ Հարևանուհին նկատում է թե ինչպես Էմիլին մտնում է իր զարմիկների տուն և այլևս նրան ոչ մեկ չի տեսնում։
Չնայած նրա սոցիալական կարգավիճակի փոփոխությանը, Էմիլին շարունակում էր իրեն պահել ավելի բարձր, ինչպես հոր մահից առաջ էր։ Նրա համբավը այնպիսին էր, որ քաղաքային խորհուրդը անկարող էր նրան հայտնել իր տնից եկող հոտի մասին։ Փոխարենը տղամարդիք, նրա տան կողքերով կրաքար են թափում, և հոտը որոշ ժամանակ անց դադարում է գոյություն ունենալ։ Քաղաքի քաղաքապետը, որպես բարեգործական ակցիա, Էմիլիին ազատում է այդ տնից, չնայած որ նա հորինեց պատմություն թե իբրև այդպես նա վճարում է քաղաքի եղած պարտքր իր հորը, որպեսզի Էմիլիին ցավ չպատճառի։ Տարիներ անց, երփ իշխանություն անցավ հաջորդ սերնդին, Էմիլիին ունդունեց ոչ պաշտոնական որոշում և հաստատակամորեն հետ ուղարկեց բոլոր հարկային փաստաթղթերը։ Էմիլիին դարձավ մենակյաց, նա երբեք տնից դուրս չէր գալիս և հազվադեպ հեռագրեր էր ստանում ինչ որ մեկից, տան բոլոր առևտուրը անում էր իր սևամորթ ծառան։ Քաղաքացիները նրան սկսեցին ընդունել որպես ժառանգական պարտականուրյուն և ընդհանուր պարտք։ Թաղումը դարձավ կարևոր իրադարձություն քաղաքում, բոլորին հետաքրքիր էր նայել Էմիլիի տունը ներսից, որտեղ երկար տարիներ կողմնակի մարդ ոտք չէր դրել։ Հուղարկավորությունից հետո, որտեղ հավաքվել էին ողջ ջեֆերսոնցիները, քաղաքացիները մտան տուն։ Ննջարանի դուռը կողպված էր վերևից, այն կոտրեցին որպեսզի տեսնեն թե ինչ է այդքան տարի թաքցրված եղել այդտեղ։ Ներսում, Էմիլիի հաքուստների մեջ, որը գնված էր նրա հարսանիքի համար, նրանք գտան Հոմերոս Բարոնի նեխած դիակը մահճակալի տակ, իսկ մոտակա բարձի վրա գլխի դրոշմանշան և Էմիլիի ալեհեր մազերը։

Էկրանավորում խմբագրել

  • «Վարդ Էմիլիին»-կարճամետրաժ էկրանավորում 1983 թվականին Աժելիկա Հյուսթոնի մասնակցությամբ[2]։
  • The Zombies«Վարդ Էմիլիին» երգը հիմնված պատմվացքի սյուժեյով[3]։
  • Երգ My Chemical Romance «To the End» «Մինչև վերջ» նույնպես հիմնված է «Վարդ Էմիլիին» թեմային։
  • Ռոք խումբի «The August Name», «Օգոստոսի անունը», այս անունը նույնպես վերցրված է տվյալ պատմվածքից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Уильям Фолкнер Статьи, речи, интервью, письма. — М.: Радуга, 1985. — С. 174. — 488 с. — (XX век. Писатель и время).
  2. A Rose for Emily(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  3. «The Zombies - Odessey and Oracle». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել