Վարդգես Գասպարի

Հայ հասարակական-քաղաքական ակտիվիստ

Վարդգես Լիվանի Գասպարի (ապրիլի 1, 1957(1957-04-01), Թեհրան, Իրան), հայ հասարակական-քաղաքական ակտիվիստ։ Հայտնի է բողոքի ակցիաների ինքնատիպ ոճով, խաղաղ անհնազանդության դրսևորում պառկած ակցիաներ անցկացնելով[1]։

Վարդգես Գասպարի
Ծնվել էապրիլի 1, 1957(1957-04-01) (67 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1957 թվականի ապրիլի 1-ին[1] Թեհրանում, Իրան[2]։

Ձերբակալություն խմբագրել

2008 մարտի 1-ի քրեական գործ խմբագրել

2008 թվականի մարտի 1-ին իրադարձություններին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձեբակալվել, ապա կալանավորվել է[3]։ Հետո բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը որպես փոխհատուցում 4000 եվրո վճարել Գասպարիին[1][4]։

2016 փետրվարի 19 քրեական գործ խմբագրել

Գասպարին նաև կալանավորվել էր 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեղադրանքով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել