Վարդացան
Վարդացանն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հարուցվում է վիրուսներով[3]։ Հիմնականում հանդիպում է մինչև 3 տարեկան երեխաների մոտ[4]։ Հիվանդությունը սկսվում է մրսածության դասական ախտանիշներով, սակայն երբեմն ախտանիշները կարող են բացակայել[3][4]։ Ցանը հիմնականում վարդագույն է և առաջանում է հիվանդության սկզբից 3 օր հետո[4]։ Հիվանդության բարդությունը ֆեբրիլ ցնցումներ են, լուրջ բարդություններ սովորաբար չեն դիտվում[3][4]։
Վարդացան | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Human herpesvirus 6?[1] և Human herpesvirus 7?[2] |
Հիվանդության ախտանշաններ | տենդ[1], maculopapular rash?[1] և Ջերմային ցնցում[1] |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Roseola Վիքիպահեստում |
Հարուցվում է մարդկային Հերպես վիրուս 6-ով(HHV-6) կամ 7-ով(HHV-7)[4]։ Փոխանցվում է թքի միջոցով[3][4]։ Կարող է փոխանցվել նաև մորից պտղին[4]։ Ախտորոշվում է կլինիկական ախտանիշների և արյան քննության հիման վրա[4]։
Բուժումը ներառում է տենդի բուժման դեղամիջոցներ և մեծ քանակով հեղուկներ[4]։ Երկու սեռերի մոտ հանդիպման հաճախականությունը նույնն է[4]։ Հիվանդությունն առաջին անցամ նկարագրվել է 1910 թվականին, իսկ վիրուսը դետերմինացվել է 1988 թվականին[4]։ Հիվանդությունն իմունոդեֆիցիտով անձանց մոտ ունի սուր ընթացք և հանգեցնում է մի շարք առողջական խնդիրների[3]։
Նշաններ և ախտանիշներ
խմբագրելՎարդացանը առավել հաճախ ախտահարում է մինչև 6ամսական և 2-3 տարեկաններին երեխաներին։ Սկսվում է ջերմության հանկարծակի բարձրացումով(39–40 °C; 102.2-104 °F)։ Երբեմն բարձր ջերմաստիճանը կարող է ուղեկցվել ֆեբրիլ ցնցումներով։ Մի քանի օր հետո ջերմությունն իջնում է և ի հայտ է գալիս վարդացանը։ Սկզբում վարդացանն առաջանում է իրանին, հետո ձեռքերին, ոտքերին և պարանոցին։ Ցանը ցավոտ չէ և կարող է անցնել 1-2օրվա ընթացքում։ Եթե ցանը զուգակցվում է շաղկապենաբորբի, մրսածության և հազի հետ, ապա ցանը կարող է սկսել դեմքից և տևել մի քանի օր։ Հազվադեպ կարող է դիտվել լյարդի դիսֆունկցիա։
Երեխաների մի փոքր մասը, ովքեր վարակված են HHV 6-ով, կարող են ունենալ հիվանդության այլ ախտանիշներ։ HHV 6-ով վարակված երեխաների 30%-ի մոտ դիտվում է էկզանթեմա[5]։
Ֆեբրիլ ցնցումները սպեցիֆիկ բուժում չեն պահանջում, չունեն երկարատև բացասական հետևանքներ և տևում են մինչև 5 րոպե։ Այնուամենայնիվ ֆեբրիլ ցնցումների դեպքում անպայման պետք է դիմել բժշկի՝ ավելի լուրջ հիվանդությունները (մենինգիտ, կարմրուկ) բացառելու նպատակով։
Մեծահասակները, ովքեր մանկական տարիքում վարակվել են HHV6-ով, նորից վարակման դեպքում, հիվանդությունն ունի սուր ընթացք և կարող է ցուցաբերել մոնոնուկլեոզի ախտանիշներ[6]։
Պպատճառագիտություն
խմբագրելՎարդացանը հարուցվում է մարդկանց Հերպես վիրուս 6-ով և Հերպես վիրուսի 7-ով, որոնք երբեմն անվանում են ռոզեոլովիրուսներ։ Տարբերում ենք Հերպես վիրուս 6-ի երկու տարատեսակ (HHV-6a,HHV-6b) և հետազոտությունները, որոնք իրականցվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Դուբայում, Ճապոնիայում, ցույց են տվել, որ էկզանթեմա առաջացնում է HHV-6bն։ Հիվանդության այս ձևն 90% դեպքերում առաջանում է մինչև 2 տարեկան երեխաների մոտ։
Կանխարգելում
խմբագրելՉկա սպեցիֆիկ վակցինա և բուժում։ Հիվանդությունը սովորաբար ունի մեղմ ընթացք։
Բուժում
խմբագրելԹեթև դեպքերում հիվանդությունը բուժվում է առանց դեղորայքի[7]։ Սակայն եթե կան էնցեֆալիտի նշաններ, բուժումը ներառում է Գանցիկլովիր կամ Ֆոսկարնետ[8]։
Պատմություն
խմբագրելՀիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է 20րդ դարի սկզբին բժիշկ Ջոբ Զահորսկու կողմից։ 1909 թվականին նա առաջին անգամ ներկայացրեց 15 երեխաների հիվանդության պատմությունները, որոնց մոտ նկատել էր վարդացան։ 1913 թվականի հոկտեմբերին ՋԱՄԱ(JAMA) ամսագրում տպագրվեց «Մանկական վարդացան» հոդվածը, որը բավականին մեծ արձագանք ստացավ։ Ջոբ Զահորսկին հոդվածում նկարագրում է ևս 29 դեպք՝ նշելով, որ հիվանդությունը պետք է տարբերել կարմրուկից։ Նշել է նաև, որ կարմրուկի ժամանակ տենդը տևում է մի քանի ժամ, իսկ վարդացանի ժամանակ 2-3օր[9]։
Անուններ
խմբագրել
Country | Local name (language) | Translated name |
Belgium | Driedagenkoorts (Dutch)
Zesde ziekte (Dutch) Roséole (French) |
"three-day fever"
"sixth disease" - |
China (PRC) | 急疹 (Mandarin) jí zhěn (pinyin) | "fast rash" |
Czech republic | Šestá nemoc (Czech) | "sixth disease" |
Denmark | Tredagsfeber (Danish) | "three day fever" |
Estonia | Roseool, kolme päeva palavik | Roseola/three day fever |
Finland | Vauvarokko (Finnish) | "baby measles" |
France | Roséole | "Roseola" |
Germany | Drei-Tage-Fieber (German) | "three-day fever" |
Greece | Αιφνίδιο εξάνθημα (Greek) | "sudden rash" |
Hungary | Háromnapos láz (Hungarian)
Hatodik betegség (Hungarian) |
"three-day fever"
"sixth disease" |
Iceland | Mislingabróðir (Icelandic) | "measles' brother" |
Israel | Tifrachat vrooda תפרחת ורודה (Hebrew) | "rose/pink rash" |
Italy | Sesta malattia (Italian) | "sixth disease" |
Japan | 突発性発疹 (Japanese) toppatsuseihasshin | "fast/sudden rash" |
Korea (South) | 돌발진 (Korean) Dolbaljin | "fast/sudden rash" |
Malaysia | Campak halus (Malay) | "small/tiny measles" |
Netherlands | Zesde ziekte (Dutch) | "sixth disease" |
Norway | Fjerde barnesykdom (Norwegian)[10] | "fourth disease" |
Philippines | Tigdas Hangin (Tagalog) | "wind measles" |
Poland | Gorączka trzydniowa (Polish) | "three-day fever" |
Romanian | Roseola
eruptia subita |
Roseola |
Russia | Розеола (Russian)
шестая болезнь (Russian) |
Roseola
"sixth disease" |
Singapore | Jiǎ má 假麻 (Chinese) | "false measles" |
Slovakia | Šiesta (detská) choroba (Slovak) | "sixth disease" |
Slovenia | Šesta bolezen (Slovenian) | "sixth disease" |
South Africa | Roseola (English) | "Roseola" |
Sweden | Tredagarsfeber
Sjätte sjukan (Swedish) |
"three-day fever"
Sixth disease |
Taiwan | Méiguī zhěn 玫瑰疹 (Chinese) | "rose rash" |
Turkey | Altıncı hastalık (Turkish) | "sixth disease" |
Vietnam | Sốt phát ban (Vietnamese) | "baby rash" |
Հետազոտություններ
խմբագրելHHV6-ը կարող է կապված լինել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետ[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
- ↑ https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/8021757
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Campadelli-Fiume, Gabriella (1999). «Human Herpesvirus 6: An Emerging Pathogen». Emerging Infectious Diseases (ամերիկյան անգլերեն). 5 (3): 353–366. doi:10.3201/eid0503.990306. PMC 2640789. PMID 10341172. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Stone, RC; Micali, GA; Schwartz, RA (April 2014). «Roseola infantum and its causal human herpesviruses». International Journal of Dermatology. 53 (4): 397–403. doi:10.1111/ijd.12310. PMID 24673253.
- ↑ Zerr, D. M.; Meier, A. S.; Selke, S. S.; Frenkel, L. M.; Huang, M. L.; Wald, A.; Rhoads, M. P.; Nguy, L.; Bornemann, R.; Morrow, R. A.; Corey, L. (2005). «A Population-Based Study of Primary Human Herpesvirus 6 Infection». New England Journal of Medicine. 352 (8): 768–776. doi:10.1056/NEJMoa042207. PMID 15728809.
- ↑ Stoeckle MY (2000). «The spectrum of human herpesvirus 6 infection: from roseola infantum to adult disease». Annu. Rev. Med. 51: 423–30. doi:10.1146/annurev.med.51.1.423. PMID 10774474.
- ↑ Tesini, BL; Epstein, LG; Caserta, MT (December 2014). «Clinical impact of primary infection with roseoloviruses». Current Opinion in Virology. 9: 91–6. doi:10.1016/j.coviro.2014.09.013. PMC 4267952. PMID 25462439.
- ↑ Ongrádi, J; Ablashi, DV; Yoshikawa, T; Stercz, B; Ogata, M (February 2017). «Roseolovirus-associated encephalitis in immunocompetent and immunocompromised individuals». Journal of NeuroVirology. 23 (1): 1–19. doi:10.1007/s13365-016-0473-0. PMC 5329081. PMID 27538995.
- ↑ John Zahorsky. Roseola Infantum. Journal of the American Medical Association. Oct 18, 1913 pages 1446-1450
- ↑ Nylander, Gro (2009) "Lille venn, hva nå?"
- ↑ Hogestyn, JM; Mock, DJ; Mayer-Proschel, M (February 2018). «Contributions of neurotropic human herpesviruses herpes simplex virus 1 and human herpesvirus 6 to neurodegenerative disease pathology». Neural Regeneration Research. 13 (2): 211–221. doi:10.4103/1673-5374.226380. PMC 5879884. PMID 29557362.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)