Վարդան Կազմող

հայ քանդակագործ

Վարդան Կազմող (ծննդյան և մահվան, թվականները անհայտ է), 16-րդ դարի քանդակազարդող հայ վարպետ։ Ծնվել է Գնդեվանքին մոտ Գյոգաբաս գյուղում (այժմ՝ ավերակ)։ Ստեղծագործել է Վայոց ձորում (1545—1483-ին)։

Վարդան Կազմող
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունքանդակագործ

Հայտնի են նրա երեք խաչքարերը։ 1545-ի խաչքարը կանգնած է եղել Գյոգաբասի, Վարդան Կազմող․ խաչքար (1551, Գնդեվանք, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ազիզբեկովի շրջան) այժմ կիսավեր եկեղեցու արևմտյան մուտքի հյուսիսի կողմում, 1936-ին փոխադրվել է Եղեգնաձորի եկեղեցու բակը։ 1551-ի խաչքարը Գնդեվանքում է, եկեղեցու արևմտյան պատի հյուսուսային․ որմնախորշի մեջ։ 1583-ի խաչքարը Գյոգաբասի գյուղամիջում է, գետակի ափին։ Վարդան Կազմող խաչքարի ամբողջ երեսը, նույնիսկ խաչի հարթությունը ծածկել է երկրաչափական ու բուսական նուրբ քանդակներով․ թողած արձանագրությունների տառաձևերը գեղեցիկ են, հաճախ՝ ուռուցիկ։

Նրա խաչքարերը դարաշրջանի լավագույն գործերից են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 314