Վարդան Գալստյան

Dzissen kempo մարտարվեստի ֆեդերացիայի հիմնադիր

Վարդան Սարգսի Գալստյան (օգոստոսի 17, 1970(1970-08-17)[1], Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), Հայաստանում Dzissen kempo մարտարվեստի ֆեդերացիայի հիմնադիր, Միջազգային Dzissen kempo մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 10-րդ դան (Բուշի)։

Վարդան Գալստյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 17, 1970(1970-08-17)[1] (53 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունմարտարվեստի վարպետ

Կենսագրություն խմբագրել

Վարդան Գալստյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 17-ին Ալավերդի քաղաքում։ 1977-1987 թվականներին սովորել և ավարտել է Ալավերդու համար 2 միջնակարգ դպրոցը։ 1988 թվականին ծառայության է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում և զորացրվել 1990 թվականին[3]։

Գործունեություն խմբագրել

1990 թվականին Ալավերդիում հիմնադրել է Հայաստանում առաջին Dzissen kempo մարտարվեստի դպրոցը, որը պաշտոնապես հաստատվել է 2000 թվականին[4]։

1994 թվականին Գալստյանը դարձել է Թումանյանի շրջանի Dzissen kempo մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, իսկ 2008 թվականին՝ Միջազգային Dzissen kempo մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ։ 2011 թվականին Ալավերդու Dzissen kempo մարտարվեստի ֆեդերացիան դարձել է ՀՀ Dzissen kempo մարտարվեստի կենտրոնական ֆեդերացիա՝ Գալստյանի սան միջազգային սև գոտի 6-րդ դան (Ռենշի) Մերի Խարազյանի ղեկավարությամբ[3]։

Պարգևներ և նվաճումներ խմբագրել

1990 թվականին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի Dzissen Kempo մարտարվեստի ֆեդերացիաի կողմից պարգևատրվել է սև գոտի առաջին դանով, իսկ 1996 թվականին՝ Ռուսաստանում Dzissen Kempo մարտարվեստի ֆեդերացիայի կողմից՝ սև գոտի երկրորդ դանով։

1996-2000 թվականներին ստացել է առաջին և երկրորդ դաներ Ջիու Ջիցու, Թեկվոնդո և Կոբուդո խառը մարտարվեստներից։ 1998 թվականին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի Dzissen Kempo մարտարվեստի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է սև գոտի 4-րդ դանով, իսկ WUSHU ֆեդերացիայի կողմից ճանաչվել է լավագույն մարզիչ։

Նույն թվականին կայացած Հայաստանի մարտարվեստի բաց առաջնության ժամանակ ճանաչվել է լավագույն մարզիչ, իսկ դպրոցը՝ լավագույն դպրոց՝ զբաղեցնելով խմբային առաջին պատվավոր հորիզոնականը։

1999 թվականի մայիսի 25-28-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած համաշխարհային Շորինջի Կեմպո մարտարվեստի 80 կգ և բարձր քաշային կարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, որի համար Կոբուդո և Ջիու Ջիցու միջազգային ֆեդերացիաների կողմից պարգևատրվել է որպես լավագույն մարզիչ։ Նույն թվականին լավագույն մարզիչ է ճանաչել նաև Հայաստանի Կոբուդո և WUSHU-ի ավանդական Կարատեի ֆեդերացիայի կողմից առավելագույն քանակի չեմպիոններ պատրաստելու համար։

2000 թվականին Հայաստանում կայացած մարտական Կարատե Կոբուդո և Ջիու Ջիցուի բաց առաջնությունում պարգևատրվել է որպես լավագույն մարզիչ։ Նույն տարում Ռուսաստանի Դաշնության համաշխարհային Dzissen Kempo ֆեդերացիայի կողմից ստացել է միջազգային սև գոտի 6-րդ դան (Ռենշի) որակավորումը։

2001 թվականի հուլիսի 27-30-ին աշխարհի և Եվրասիայի կովկասյան կենտրոնական կազմակերպության կողմից նախաձեռնած Եվրասիայի գավաթի մրցաշարում արժանացել է Վրաստանի լավագույն վարպետ կոչմանը։

2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած «WAKO» աշխարհի առաջնությունում զբաղեցրել է առաջին տեղը։ Նույն թվականին Վանաձոր քաղաքում ճանաչվել է լավագույն մարզիչ՝ Մարտական Կարատե, հայկական Ջիու Ջիցու և ճապոնական Օկտագոն մարտարվեստի մրցաշարի ֆեդերացիայի նախագահների կողմից։ Այնուհետև լավագույն մարզիչ է ճանաչվել նաև Վրաստանի Ուռեկի քաղաքում Kick Boxing և ճապոնական Օկտագոն մարտարվեստների ֆեդերացիաների կողմից։

2004 թվականին Վրաստանում Kick Boxing, ճապոնական Օկտագոն մարտարվեստների ֆեդերացիաների և ԱՊՀ-ի կողմից ճանաչվել է լավագույն մարզիչ։ Մեկ տարի անց լավագույն մարզիչ է ճանաչվել նաև Վրաստանում Kick Boxing, ճապոնական Օկտագոն և Մայ Թայի մարտարվեստների ֆեդերացիաների կողմից։ 2005 թվականին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Շիդոկան Կարատեի համաշխարհային մրցաշարում պարգևատրվել է որպես լավագույն մարզիչ։ 2006 թվականին Վրաստանի Ուռեկի քաղաքում WFK միջազգային ակումբի ոսկե գավաթի համաշխարհային մրցաշարում պարգևատրվել է որպես լավագույն մարզիչ։ 2007 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում WOF-ի և Kick Boxing-ի չորրորդ համաշխարհային մրցաշարում ճանաչվել է լավագույն մարզիչ։

2009 թվականին համաշխարհային էլիտար մարտարվեստների միջազգային ասոցիացիայի կողմից ստացել է 8-րդ դան Շիհան տիտղոսը։

2009 թվականի նոյեմբերի 22-ին Բրյուս Լիին նվիրված Հայաստանի Ջետ Կուն Դո մարտարվեստի բաց առաջնությունում պարգևատրվել է ակտիվ մասնակցության և համագործակցության, ինչպես նաև լավագույն մարզիչ լինելու համար։ 2009, 2010 և 2011 թվականներին ճանաչվել է WUMA և WOF միջազգային կարգի առաջնությունների լավագույն մարզիչ։

2012 թվականին համաշխարհային ունիվերսալ մարտարվեստների ասոցիացիայի կողմից ստացել է միջազգային կոչում՝ Հանշի 9-րդ դան։ 2012 թվականին Nippon Martial Arts Renmei-ի կողմից ստացել է սև գոտի 10-րդ դան Kempo-Jutsu Combat Soke-ը։ 2016 թվականին Nippon Martial Arts Renmei-ի կողմից ստացել է Kempo Jutsu-ի սև գոտի 10-րդ դան՝ Բուշի տիտղոսը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել