Վարաժ, Արտաշես Ա արքայի որսապետը, Հայկի թոռ Գեղամի տոհմից, Դատի որդին։ Ըստ Խորենացու հաղորդած տեղեկության, Վարաժը քաջ ու դիպուկ նետաձիգ էր, եղջերուների, այծյամների ու վարազների հմուտ որսորդ։ Արտաշեսը նրան նվիրում է Հրազդան գետի հովտում գտնվող բազմաթիվ շեներ ու ավաններ։ Վարաժից է ծագում Վարաժնունիների նախարարական տոհմը։

Վարաժ
Արտաշես Ա-ի որսապետը
Մ.թ.ա. 2-րդ
 
Ազգություն Հայ
Դինաստիա Վարաժնունիներ
Հայր Դատ
 
Ռազմական ծառայություն
Պատկանելություն՝ Մեծ Հայք
Կոչում՝ Որսապետ