Վատ սովորություններ, սոցիալ-հոգեբանական հայեցակարգ, որը ներառում է սոցիալական վարքի մի շարք տարբեր ձևեր, որ պարբերաբար կատարվում են անձի կողմից և վնաս են պատճառում նրան։ Դրանք անհատի հոգեկան և հոգեբանական անհանգստության դրսևորումներ են, որ առաջանում են միկրոսոցիալական, սոցիալ-հոգեբանական և անհատական կենսաբանական գործոնների բացասական հետևանքների արդյունքում, որոնք խոչընդոտում են անձի` որպես տվյալ հասարակության ներկայացուցչի հաջող ինքնաիրացմանը և վնաս են հասցնում մարդու առողջությանը և նրա շրջակա միջավայրին[1]։

Վատ սովորության օրինակ

Սահմանումներ խմբագրել

Վատ սովորություն հասկացության միանշանակ և միասնական մեկնաբանություն չկա։

Համաձայն ԳՕՍՏ Ռ 52495-2005 «Սոցիալական ծառայություններ բնակչության համար։ Տերմիններ և սահմանումներ»՝ վատ սովորություն է.

  ալկոհոլ օգտագործելու, թմրանյութերի, թունավոր նյութերի, ծխելու սովորությունը, անպարկեշտ խոսքեր օգտագործելու սովորությունը, որ բացասաբար են ազդում առողջության վրա[2]։  

Բորիս Բիմ-Բադի խմբագրությամբ լույս տեսած մանկավարժական հանրագիտարանային բառարանում վատ սովորությունները սահմանում են որպես մոլուցքային գործողություններ, որոնք բացասաբար են անդրադառնում երեխայի վարքի, ֆիզիկական և մտավոր զարգացման վրա[3]։ Մոստիցկու ունիվերսալ լրացուցիչ գործնական բացատրական բառարանը վնասակար սովորությունը բնութագրում է որպես «ավտոմատ կրկնվող» և «բոլորի համար «վնասակար» գործողություն[4]։ Հոլանդացի հոգեբան և սոցիոլոգ Հագերը կենտրոնանում է տվյալ պահին վատ սովորության «դրական արդյունքի» և «հեռավոր ապագայում կործանիչ ազդեցության» վրա[5]։

Վատ սովորությունների տեսակներ խմբագրել

Վատ սովորությունների հստակ ցանկ չկա։ Վատ սովորություններին նվիրված որոշ աշխատանքներ ներառում են ծխելը, ալկոհոլիզմը և թմրամոլությունը[6], չնայած այլ հետազոտողներ կարծում են, որ դրանք կախվածություններ են։ Ըստ հոգեբան Մարիաննա Վալվերդեի՝ վատ սովորության և կախվածության կամ հոգեկան հիվանդության հիմնական տարբերությունը մարդու կամքի ուժի ունակությունն է՝ վերահսկելու իր գործողություններն այդ սովորության իրականացման գործընթացում[7]։ Ըստ հոլանդացի հոգեբաններ Ֆաեսի և Վերպլանկենի ուսումնասիրության՝ վատ սովորությունների ինքնատիրապետումը կարող է նվազեցնել դրանց կործանիչ ազդեցությունը, այնուամենայնիվ, ինքնատիրապետման և վատ սովորությունից ազատվելու միջև կաճը թույլ է և չի կրում ֆունկցիոնալ բնույթ։ Այսպիսով, ինքնատիրապետումը ճնշում է վատ սովորությունները, բայց մարդուն չի ազատում դրանցից[8]։ Վատ սովորությունների թվին են պատկանում.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Словарь-справочник по отечественной социальной педагогике/ Под ред. С.А. Завражина. Владимир: ВГПУ, 2000. - 254 с.
  2. «ГОСТ Р 52495-2005: Социальное обслуживание населения. Термины и определения». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  3. Бим-Бад Б.М. Педагогический энциклопедический словарь. — М., 2002. С. 45.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Универсальный дополнительный практический толковый словарь. И. Мостицкий. 2005–2012.
  5. 5,0 5,1 Breaking ‘bad habits’: a dynamical perspective on habit formation and change
  6. Mariana Valverde Disease or Habit? Alcoholism and the Exercise of Freedom // Diseases of the Will: Alcohol and the Dilemmas of Freedom. — 1998. — ISBN 0521644690
  7. Mariana Valverde Disease or Habit? Alcoholism and the Exercise of Freedom // Diseases of the Will: Alcohol and the Dilemmas of Freedom. — 1998. — ISBN 0521644690
  8. Bas Verplanken, Suzanne Faes (21 Jun 1999), «Good intentions, bad habits, and effects of forming implementation intentions on healthy eating», European Journal of Social Psychology, 29 (5–6): 591–604, doi:10.1002/(sici)1099-0992(199908/09)29:5/6<591::aid-ejsp948>3.0.co;2-h, Արխիվացված է օրիգինալից 2013-01-05-ին, Վերցված է 2020-04-04-ին
  9. 9,0 9,1 Бим-Бад Б.М. Педагогический энциклопедический словарь. — М., 2002. С. 45
  10. Bas Verplanken, Suzanne Faes (21 Jun 1999), «Good intentions, bad habits, and effects of forming implementation intentions on healthy eating», European Journal of Social Psychology, 29 (5–6): 591–604, doi:10.1002/(sici)1099-0992(199908/09)29:5/6<591::aid-ejsp948>3.0.co;2-h, Արխիվացված է օրիգինալից 2013-01-05-ին, Վերցված է 2020-04-04-ին
  11. Большой психологический словарь. — М.: Прайм-ЕВРОЗНАК. Под ред. Б.Г. Мещерякова, акад. В.П. Зинченко. 2003.

Արտաքին հղումներ խմբագրել