Վաչագան Մելոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաչագան Գարեգինի Մելոյան (1930, ապրիլի 5, Թբիլիսի - 2009, հոկտեմբերի 12, Երևան), լեռնադահուկային սպորտի մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ (1970)։
Վաչագան Գարեգինի Մելոյան | |
---|---|
Ծնվել է | 1930, ապրիլի 5, Թբիլիսի |
Ծննդավայր | Թբիլիսի |
Մահացել է | 2009, հոկտեմբերի 12 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | լեռնադահուկային սպորտի մարզիչ |
Կենսագրություն
խմբագրել1955 թվականին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն ինստիտուտի դահուկասպորտի և ալպինիզմի (հետագայում՝ կիրառական մարզաձևերի) ամբիոնում որպես դասախոս, ասիստենտ, դոցենտ (1982), իսկ 1974-1987 թթ.՝ ամբիոնի վարիչ։
Մանկավարժական գիտությունների թեկնածու (1975)։
1960-1975 թթ. եղել է Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի ավագ մարզիչ։
1970 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր մարզչի կոչմանը։
Աշխատություններ
խմբագրելԳիտական աշխատանքները նվիրված են դահուկասպորտի հիմնահարցերին և դպրոցականների մկանային ուժի զարգացման հարցերին։
Աղբյուրներ
խմբագրել- Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան «Մարզական հանրագիտարան», Երևան, 2003, ISBN 99930-873-4-3, էջ 177