Վանգ Յոնչուն
Վանգ Յոնչուն (չինարեն՝ 王永春, 1960, Qian'an County, Q15944850?, Գիրին, Չինաստան), նավթի և գազի արդյունաբերության չինացի նախկին գործարար, Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ կենտրոնական կոմիտեի այլընտրանքային անդամ։
Վանգ Յոնչուն | |
---|---|
Ծնվել է | 1960 |
Ծննդավայր | Qian'an County, Q15944850?, Գիրին, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Կրթություն | Jilin University? |
Մասնագիտություն | general manager |
Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն |
Իր կարիերայի գագաթնակետին նա եղել է Daqing Oil Field Co. Ltd.-ի գլխավոր գործադիր տնօրենը, իսկ ավելի ուշ զբաղեցրել է PetroChina-ի ավագ փոխնախագահի պաշտոնը։
Վանգ Յոնչունը կալանավորվել է Չինաստանում նավթային արդյունաբերության մեջ ենթադրյալ կոռուպցիան կասեցնելուն ուղղված ավելի մասշտաբային միջոցառումների շրջանակներում։ 2014 թվականի հունիսին հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից[1]։
Կենսագրություն
խմբագրելՎանգը ծնվել է 1960 թվականի հուլիսին Գիրին նահանգի Քիանան կոմսությունում։
1977 թվականին վերսկսելով համալսարանի ընդունելության քննությունը՝ Վանգը ընդունվել է Գիրինի համալսարանի երկրաբանության ֆակուլտետ, որն ավարտել է 1983 թվականի օգոստոսին։
1983 թվականի օգոստոսից մինչև 1999 թվականի սեպտեմբերը եղել է PetroChina-ի Jilin Exploration and Development Research Institute-ի նախագահ։ PetroChina է եկել 2004 թվականի հոկտեմբերին։
2009 թվականի օգոստոսին նշանակվել է Daqing Oil Field սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ․ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2011 թվականի ապրիլը։
2011 թվականի ապրիլին նա նշանակվել է PetroChina-ի փոխնախագահ, այդ պաշտոնում մնացել է մինչև 2013 թվականի օգոստոսը։
2013 թվականի օգոստոսի 26-ին Վանգը հետաքննվել է Կարգապահական տեսչության կենտրոնական հանձնաժողովի կողմից «օրենքների և կանոնակարգերի լուրջ խախտումների» համար[2][3][4][5]։
Վանգը հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից 2014 թվականի հունիսի 30-ին[1]։
2015 թվականի հոկտեմբերի 13-ին Հուբեյ նահանգի Սյանգյան միջանկյալ ժողովրդական դատարանում դատավարությունից հետո Վան Յոնչունը մեղավոր է ճանաչվել իշխանության չարաշահման, կաշառակերության ու «անհասկանալի ծագման հարստություն դիզելու» մեղադրանքով և դատապարտվել է 20 տարվա ազատազրկման[6]։
Ըստ լուրերի՝ էներգետիկ ընկերության ղեկավարի պաշտոնում աշխատելու ընթացքում նա ստացել է ավելի քան 48,56 միլիոն յուան (~7,64 միլիոն դոլար) կաշառք[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «王永春严重违纪违法被开除党籍(图)». 2014 թ․ հունիսի 30.
- ↑ 知情人称王永春落马当地检察系统插不上手 (չինարեն). Sina. 2013 թ․ սեպտեմբերի 10.
- ↑ 国资委党委书记:蒋洁敏、王永春等涉案是个人问题 (չինարեն). 法制网. 2013 թ․ սեպտեմբերի 04. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 张毅:对蒋洁敏王永春等的调查体现惩治腐败决心 (չինարեն). Tcent. 2013 թ․ սեպտեմբերի 03. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 蒋洁敏曾任中石油董事长 任国资委主任不到半年 (չինարեն). Ifeng. 2013 թ․ սեպտեմբերի 10.
- ↑ «Former senior China energy executive jailed for 20 years for graft». Reuters. 2015 թ․ հոկտեմբերի 13.
- ↑ «中石油原副总王永春获刑20年 因自首立功获轻判». Sina. 2015 թ․ հոկտեմբերի 13.