Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»

«Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» (անգլ.՝ The Monk Who Sold His Ferrari), ինքնակատարելագործման մասին գիրք, որի հեղինակն է գրող և մոտիվացիոն հռետոր Ռոբին Շարման։ Գիրքը բիզնես-առակ է՝ հիմնված 25 տարեկանում իրավաբանի գործունեությունն ավարտելուց հետո Շարմայի անձնական փորձի վրա։ 2019 թվականին հրատարակվել է գրքի հայերեն տարբերակը[1]։

Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»
անգլ.՝ The Monk Who Sold His Ferrari
ԵնթավերնագիրA Fable About Fulfilling Your Dreams & Reaching Your Destiny
ՀեղինակՌոբին Շարմա
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԻնքնօժանդակում
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր Կանադա
ՀրատարակիչHarperCollins
Հրատարակման տարեթիվապրիլի 21, 1999
ԳՄՍՀ0-06-251567-5
ՎիքիքաղվածքՎանականը, որը վաճառեց իր «ֆերարին»

Հրատարակում խմբագրել

«Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» գիրքը հրատարակել է «Harper Collins» հրատարակչությունը 1999 թվականին։ 2013 թվականի դրությամբ՝ վաճառվել է գրքի ավելի քան 3 միլիոն օրինակ[2]։

Ռոբին Շարման գրել է նաև այս շարքի մի քանի այլ գիրք, այդ թվում՝ «Իր «ֆերարին» վաճառած վանականի գաղտնի նամակները», «Իր «ֆերարին» վաճառած վանականից առաջնորդության դասեր», «Բացահայտիր քո ճակատագիրն այն վանականի հետ, որը վաճառեց իր «ֆերարին»» և «Իր «ֆերարին» վաճառած վանականից ընտանեկան իմաստության դասեր»[3]։

Սյուժե խմբագրել

Գրքի սյուժեն զարգանում է երկու կերպարի՝ Ջուլիան Մանթլի և նրա լավագույն ընկերոջ՝ Ջոնի շուրջ։ Ընթանում է զրույցի տեսքով։ Ջուլիանը պատմում է իր հոգևոր վերապրումների մասին հիմալայան ճամփորդության ժամանակ, որը նա կատարել է իր հանգստյան տան և կարմիր «ֆերարիի» վաճառքից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ռոբին Շարմա, «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»»». ACNIS. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  2. Sharma, Robin S. (Robin Shilp), 1964- The monk who sold his Ferrari : a fable about fulfilling your dreams and reaching your destiny. — Mumbai, India: Jaico Pub. House, 2006 printing, ©2003. — 198 pages с. — ISBN 81-7992-162-X, 978-81-7992-162-3
  3. «Tale of talismans». Deccan Herald (անգլերեն). 2012 թ․ հունվարի 21. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են