Վաճառական Կորոբկովների տներ

Վաճառական Կորոբկովների տներ (ռուս.՝ Дома купцов Коробковых, նոտարական գրասենյակի շենք), կլասիցիզմի ոճով կառուցված երկու երկվորյակ առանձնատներ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում։ Կառուցվել են XIX դարի առաջին կեսին քաղաքի Կաֆեդրալնայա հրապարակում (այժմ՝ 1905 թվականի հրապարակ) վաճառական Կորոբկովների կողմից։ 1880-ական թվականներին աջ առանձնատունը դեկորավորվել է կեղծգոթական ոճով։

Վաճառական Կորոբկովների տներ
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Հիմնադրված է1828
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կաֆեդրալնայա հրապարակում Լենինի հուշարձանից ձախ կանգնած են երկու հինավուրց երկհարկանի տներ, որոնք նախքան 1917 թվականի հեղափոխությունը կոչվում էին առաջին սեփականատերեր Կորոբկովների անունով։ Մինչև հեղափոխությունը աջ տանը գտնվում էր Լենինի մայրական կողմի զարմիկ Ալեքսանդր Արդաշևի նոտարական գրասենյակը։ Հենց այս փաստը, այլ ոչ թե ճարտարապետական արժեքները (շենքերը կառուցվել են 1820-ական թվականներին, ենթադրաբար Մ. Պ. Մալախովի նախագծով), փրկել են շենքը քանդումից 1980-ական թվականներին հրապարակի հերթական վերակառուցման ժամանակ[1]։

Սկզբում տները «երկվորյակներ» էին, բայց 1880-ական թվականների վերակառուցման արդյունքում աջի ճակատային մասում ավելացվել են նախշեր և աշտարակիկներ[1]։

Հնադավան Մաքսիմ Կորոբկովը եղել է ոսկի արդյունահանող և Եկատերինբուրգի քաղաքապետը 1844-1847 թվականներին։ Նա մահացել է համեմատաբար երիտասարդ հասակում և տունը կտակել է իր դուստրերին, որոնք հետագայում ամուսնացել են և հեռացել քաղաքից[2]։

Շենքը սկզբում վաճառվել է Խարիտոնովին, այնուհետև վաճառական Դմիտրիևներին։ Բոլոր սեփականատերերի ժամանակ տարածքները միշտ հանձնվել են խանութներին, մառաններին, արհեստանոցներին և գրասենյակներին։ Շենքում գործում էին ռեստորան, գրախանութ, բժշկի աշխատասենյակ, տպագրական արհեստանոց։ Այստեղ վաճառվում էր բանջարեղեն և ճարպ[2]։

Խորհրդային տարիներին շենքում նույնպես գործել են խանութներ, գրասենյակներ և բնակվել են մարդիկ[2]։

2008-2009 թվականներին շենքը հիմնանորոգվել է. վերականգնվել են դեկորատիվ ճակատները, սակայն կորսվել է շենքի հետնամասի գրեթե ամբողջ պատկերը. «ճարտարապետական հին հիմքի» վերևում այժմ վեր է խոյանում «Եվրոպա» գործարար կենտրոնի հսկա շենքը։ Իսկ շենքում, ինչպես տարիներ առաջ, գործում են խանութներ[2]։

Հետաքրքրաշարժ փաստեր խմբագրել

XIX դարի վերջից մինչև 1919 թվականը տանն ապրել ու աշխատել է Վլադիմիր Լենինի զարմիկ նոտար Ալեքսանդր Արդաշևը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Дома Коробковых, Здание Сибирского Банка и Здание Городской Гимназии».
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Каменное сокровище Екатеринбурга: Дом купцов Коробковых спас от сноса родственник Ленина».
  3. «Ардашев - брат и оппонент Ленина». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել