«Վաղը աշխարհի վերջն է» (անգլ.՝ The Last Night of the World)[1], ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի[2] ֆանտաստիկ ժանրի պատմվածք։ Այն պատմում է ուժի առջև մարդու խոնարհության մասին, որը նա ի վիճակի չէ հաղթահարել։

«Վաղը աշխարհի վերջն է»
The Last Night of the World
ՀեղինակՌեյ Բրեդբերիի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկ
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր4
Երկիր ԱՄՆ
Հրատարակված էThe Illustrated Man? և Esquire
Հրատարակման տարեթիվ1951

Սյուժե խմբագրել

Պատմվածքը ներկայացվում է ամուսինների միջև երեկոյան երկխոսության ձևով, որի ընթացքում նրանք սուրճ են խմում։ Անուններ չկան։ Ամուսինը կնոջը պատմում է իր երազը, որտեղ մի անծանոթ ձայն հաղորդում է իրեն, որ շուտով աշխարհի վերջն է։ Զրույցի ընթացքում պարզվում է, որ ճիշտ նույն երազը տեսել է կինը, ինչպես նաև նրանք, ում հետ ամուսինները ծանոթ են։ Զրույցի արդյունքում նրանք գալիս են այն եզրակացությանը, որ պետք է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, կարծես ոչինչ չի եղել։ Այս համեստությունը ամուսինների պատասխանի մեջ պարունակվող գլխավոր գաղափարն է․

  Չգիտեմ։ Երբ հասկանում ես, որ ամեն ինչ ճիշտ է, չես կարող դուրս գալ։ Իսկ այստեղ ամեն ինչ ճիշտ է։ Եթե մտածենք, թե ինչպես ենք ապրել, այդպես պետք է վերջանար։  

Սուրճից հետո նրանք երեխաներին պառկեցնում են քնելու և իրենք էլ են պառկում՝ «ձեռք ձեռքի և այտ այտի»։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ամբողջ պատմությունը ներկայացված է երկխոսության ձևով, հեղինակի խոսքը շատ քիչ է։
  • Պատմվածքում չի հիշատակվում գլխավոր հերոսների և նրանց երեխաների անունները։
  • Համաձայն Բրեդբերիի նշված տեքստի ամսաթվի, սպասվում էր ևս մեկ աշխարհի վերջ․
  Հնարավոր է որովհետև երբեք այդպիսի օր չի եղել 1969 թվականի հոկտեմբերի 19–ը, իսկ հիմա եղավ․ ահա և վերջ։ Այսպիսի յուրահատուկ տարեթիվ, քանի որ այս տարի ամբողջ աշխարհում ամեն ինչ այդպես է, այլ ոչ թե այլ կերպ․ ահա թե ինչու եկավ աշխարհի վերջը։  
  • Պատմվածքը հրապարակվել է նրանում նշված աշխարհի վերջի տարեթվից 18 տարի առաջ։

Հրապարակումներ խմբագրել

Ռուսերեն պատմվածքը հրատարակվել է հետևյալ հրատարակչությունների կողմից․

  • Հրատարակչություն «Кристалл», ISBN 5-8191-0124-3.
  • Հրատարակչություն «Азбука», ISBN 5-267-00177-5.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.esquire.com/entertainment/books/a14340/ray-bradbury-last-night-of-the-world-0251/
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.