Վահե Դավթյան (օգոստոսի 17, 1983(1983-08-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, աջ կիսապաշտպան:

Վահե Դավթյան
Ծնվել էօգոստոսի 17, 1983(1983-08-17) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան

Կենսագրություն

խմբագրել

Հայաստանի բարձրագույն խմբում իր նորամուտը նշել է 2001 թվականին նորաստեղծ մայրաքաղաքային «Բանանց» ակումբի կազմում: Այս ակումբի կազմում հաջորդ հինգ մրցաշրջաններում մասնակցել է 77 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ երկրի առաջնությունում[1]։ Դարձել է առաջնության արծաթե (2003) և բրոնզե (2002, 2004, 2005) մեդալակիր, Հայաստանի Գավաթի եզրափակչի մասնակից (2003, 2004): 2006 թվականին ընդգրկվել է Երևանի «Արարատում», սակայն խաղադաշտ է դուրս եկել միայն մրցաշրջանի մեկնարկին՝ գավաթային հանդիպումներում։

2007 թվականից նա հինգ մրցաշրջան խաղացել է «Գանձասարի» (Կապան) կազմում, անցկացրել է ավելի քան 100 հանդիպում և դարձել 10-ից ավելի գոլի հեղինակ բարձրագույն լիգայում։ 2008 և 2011 թվականների Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր: 2009 թվականի ամռանը մասնակցել է Եվրոպայի լիգայի երկու հանդիպման հոլանդական «ՆԱԿ Բրեդայի» դեմ։ 2012 թվականին տեղափոխվել է Հայաստանի Առաջին խմբի «Ալաշկերտ» ակումբ, սակայն մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղացել և ավարտել է կարիերան[2], իսկ նրա թիմը դարձել է 2012/13 մրցաշրջանի մրցաշարի հաղթող:

Հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում։

Նշումներ

խմբագրել
Մեկնաբանություններ
Ելույթներ Չեմպիոնատ Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բանանց Բարձրագույն 2001 17 1 2 0 19 1
2002 17 1 ? ? ? ?
2003 24 1 ? ? ? ?
2004 7 0 ? ? ? ?
2005 12 1 ? ? ? ?
Ընդհանուր 77 4 ? ? ? ?
Արարատ Բարձրագույն 2006 0 0 ? 2 ? 2
Ընդհանուր 0 0 ? 2 ? 2
Գանձասար Բարձրագույն 2007 25 4 ? ? ? ?
2008 13+ 2+ ? ? ? ?
2009 25 6 ? ? 2 0 ? ?
2010 18 0 2 0 20 0
2011 22 1 4 0 26 1
Ընդհանուր 103+ 13+ ? ? 2 0 ? ?
Ալաշկերտ առաջին Հայաստանի ֆուտբոլի առաջին խումբ 2012/2013/2012/13 ? ? 1 0 ? ?
Ընդհանուր ? ? 1 0 ? ?
Ամբողջ կարիերա 180+ 17+ ? ? 2 0 ? ?

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Давтян Ваге, Родился 17.08.1983 г. Все футболисты России, СССР и СНГ. Информация, Биографии, Команды, Матчи, Голы, Интервью». footballfacts.ru. Վերցված է 2024-07-11-ին.
  2. «Vahe Davtyan - Career stats». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2024-07-11-ին.

Արտաքին հղումններ

խմբագրել