Վահան Կարոյի Խաչատրյան (), խմբագիր, հրատարակիչ։

Վահան Խաչատրյան

Կենսագրություն խմբագրել

1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։

1970–1971 թվականներ աշխատել է «Գյուղատնտես», 1971–1976 թվականիներին՝ «Երեկոյան Երևան» թերթերի խմբագրություններում, 1978–1982 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ-ում (մամուլի բաժանմունքի հրահանգիչ)։ 1982–1991 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, 1991–1998 թվաաններին՝ «Ապոլոն» հրատարակչության փոխտնօրեն, 1998–2010 թվականներին՝ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի հիմադիր-նախագահ, 2010 թվականից՝ գործադիր տնօրեն։ 2003 թվականին՝ «Հեղինակային իրավունք» ամսագրի խմբագիր, 2004 թվականին՝ «Հայաստանի գրքերը տպագրության մեջ և վաճառքում» ամսագրի հիմադիր-խմբագիր։ ՀՀ-ում «Գրքի հարթակ» միջազգազգային նախագծի համակարգողն է։

Խաչարյանը կազմել և հրատարակել է`

  • «Գիրքը՝ մեր հոգևոր հացը» (2000 թվական),
  • «Գիրք, օրենք, իրավունք» (2000 թվական),
  • «Հեղինակային իրավունք» (2000 թվական),
  • «Գրահրատարակչական գործը Հայաստանում» (2000–2002 թվականներ)» (2003 թվական),
  • «Նոր կոալիցիա գրահրատարակչական ոլորտի մասին» (2004 թվական),
  • «Հեղինակային իրավունք և մտավոր սեփականություն» (2005 թվական),
  • «Գիրք գրքի մասին» (2006 թվական) և այլ գրքեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։