Վախթանգ Միրումյան

հայ տնտեսագետ

Վախթանգ Մայիսի Միրումյան (մայիսի 15, 1975(1975-05-15), Վերիշեն, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (2014-2016), ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ (2016-2018)։

Վախթանգ Միրումյան
Ծնվել էմայիսի 15, 1975(1975-05-15) (48 տարեկան)
ԾննդավայրՎերիշեն, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀՀ ՖՆ

Կրթություն խմբագրել

  • 1982-1992 թթ. - սովորել և ավարտել է Գորիսի շրջանի Վերիշենի միջնակարգ դպրոց
  • 1992-1997 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի շուկայագիտության ֆակուլտետը՝ ինժեներ-ապրանքագետի որակավորմամբ։
  • 2003-2004 թթ. - եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հայցորդ։ Տնտեսագիտության թեկնածու (2004)։ Մի շարք գիտական հոդվածների հեղինակ։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1997-1998 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետ։
  • 1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ։
  • 1999-2000 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության անուղղակի հարկերի բաժնի պետի պաշտոնակատար։
  • 2000-2006 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ։
  • 2006-2011 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ։
  • 2011-2012 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ։
  • 2012 թ. հուլիսի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ[1]։
  • 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[2]։
  • 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ[3]։
  • 2016 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ[4], 2018 թվականի մայիսի 21-ին ազատվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից[5]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. «Վախթանգ Միրումյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ».
  5. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
  6. Վ. Մ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ