Վալերի Շումակովի հուշարձան

Վիրաբույժ Վալերի Շումակովի հուշարձան (ռուս.՝ Памятник хирургу Валерию Шумакову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս խորհրդային մեծանուն բժիշկ-պատվաստաբան, ՌԳԱ ակադեմիկոս Վալերի Իվանովիչ Շումակովին (1931-2008)։ Հուշարձանը տեղադրվել է 2011 թվականին, նրա 80-ամյակի առթիվ՝ Փոխպատվաստման և արհեստական օրգանների կենտրոնի մոտ, որը Շումակովը ղեկավարել է և որն այժմ կոչվում է նրա անունով։

Վալերի Շումակովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
Վիրաբույժ Վալերի Շումակովը Ռուսաստանի փոստային նամականիշի վրա, 15 ռուբլի, 2012 թվական

Պատմություն խմբագրել

Ակադեմիկոս Վալերի Շումակովի հուշարձանը ստեղծելու գաղափարը պատկանել է Վ. Ի. Շումակովի անվան փոխպատվաստման և արհեստական օրգանների դաշնային գիտական կենտրոնի ղեկավարությանը և, մասնավորապես, կենտրոնի տնօրեն Սերգեյ Գոտիեին։ 2010 թվականին ինստիտուտի բժիշկները հուշարձանի նախագիծն առաջարկեցին մշակել մոսկվացի քանդակագործ Դենիս Ստրիտովիչին։ Հուշարձանի բացումը տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերի 9-ին՝ բժշկի 80-ամյակի օրը, բազմաթիվ գործընկերների ներկայությամբ[1][2][3]։

Քանդակի և նախագծի հեղինակներն են Դենիս Անատոլևիչ Ստրիտովիչը և Նադեժդա Եվգենևնա Գոլովինան։

Հուշարձանի բացում խմբագրել

«Փոխպատվաստման, ինստիտուտի բակում քարացած Վալերի Շումակովը ամենևին նման չէ ռահվիրայի։ Բայց հենց այդ կարգավիճակով է նա հայտնվել բժշկական հանրագիտարաններում»,- նշվել է հուշարձանի բացման մասին հեռուստառեպորտաժում[4]։

Բացման արարողությանը ներկա էին շատ հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, ակադեմիկոս Շումակովի գործընկերները, նրա հիվանդները[3]։

«Վալերի Իվանովիչը միշտ ասում էր, որ սովորում է իր հիվանդներից, որ դժբախտությունը մարդուն դարձնում է ոչ միայն ավելի մեղմ, այլև իմաստուն։ Ավելի քան երկու հարյուր արտոնագի հեղինակ Վալերի Իվանովիչը անմահ է ոչ միայն ողջ բժշկական հանրության, այլև ամբողջ երկրի համար»,- ողջույնի խոսքում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Անատոլի Իվանովիչ Գրիգորևը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В Москве открылся памятник выдающемуся хирургу Валерию Шумакову Արխիվացված 2011-11-22 Wayback Machine // «Вести» (Москва), 9.11.2011.
  2. «Шумаков Валерий Иванович (1931-2008)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 «В день 80-летия академика В.И. Шумакова состоялось открытие памятника этому выдающемуся хирургу, одному из основателей отечественной трансплантологии». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  4. В Москве открыли первый в России памятник легендарному хирургу Валерию Шумакову // Пятый канал, 9.11.2011.